Արևմուտքը համոզված չէ՝ ՀՀ-ն ՌԴ-ի հարթակը չի գերադասի․ ԵՄ-ի ջանքերը կթափվեն ջուրը․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Երևանի մամուլի ակումբի նախագահ, քաղաքագետ Բորիս Նավասարդյանի հետ

-Ստեփանակերտի բժշկական կենտրոնից արդեն դուրս գրվեցին երեք քաղաքացիներ, որոնք այնտեղ էին տեղափոխվել, որոնք ահաբեկվել էին ադրբեջանցիների կողմից։ Ինչո՞ւ ունենք այս վիճակը, փաստորեն, 27 քաղաքացի չի կարողանում հասնել Արցախ։

-Եթե խորքից գանք, ապա այս ամենի պատճառը, ըստ իս, այն է, որ ոչ մի կերպ չեն կայանում անմիջական Երևան-Բաքու և Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ։ Երևի մենք հույս ունեինք, որ միջազգային հանրության այն ակտիվությունը, որը տեսնում էինք վերջին ամիսների ընթացքում, և որը, կարծես, նպաստավոր էր Հայաստանի բանակցային դիրքերի համար, միանշանակ, հարցի վերջնական լուծում չէր կարող տալ, այլ ընդամենը, ինչպես նշեցի, բարելավում էր Հայաստանի բանակցային դիրքերը և հնարավորություն էր տալիս ՀՀ-ին և Ադրբեջանին՝ նստել և վերջապես սկսել խորությամբ քննարկել մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը։ Ըստ երևույթին, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը նման շահագրգռություն չեն ցուցաբերել։ Եթե Ադրբեջանի դեպքում ինչ-որ առումով բացատրելի է, նրանք ունեն այլընտրանք՝ ուժային միջոցներով իրականացնել այն նպատակները, որ ունեն, իսկ թե ինչո՞ւ նման ջանքեր չկային Հայաստանի կողմից, դժվարանում եմ ասել։ Միգուցե, նախաձեռնություն կար, բայց մենք դրա մասին տեղյակ չենք։ Բայց եթե նախաձեռնություն չի եղել, կարծում եմ՝ մեր կողմից կոպիտ սխալ էր։

-Պարո՛ն Նավասարդյան, ինչո՞ւ չի հաջողվում գալ համաձայնության առանցքային կետերի շուրջ։ Եթե ուշադիր լսենք Նիկոլ Փաշինյանին, կարելի է մի քանի բան հանել։ Նախ՝ ասում է, որ Ադրբեջանը փորձում է մեր մի քանի կարմիր գծեր անցնել, բայց մենք այդ կարմիր գծերը չենք կարող անցնել։ Նրանք մեզանից ուզում են մանդատ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում, ցեղասպանություն անելու, այսինքն՝ մենք ստորագրենք մի թղթի տակ, որից հետո իրենք կանեն այդ ցեղասպանությունը և կասեն՝ դուք ստորագրել եք, գործ չունեք։ Երկրորդ՝ խաղաղության երաշխավորի ինստիտուտին չեն համաձայնվում, դա էլ է, ըստ իրենց, կարմիր գիծ։ Մյուսը միջազգային մեխանիզմի մասին է, ըստ որի՝ Բաքուն և Ստեփանակերտը պետք է խոսեն։ Արդյո՞ք սրանք այն կարմիր գծերն են, որոնք պետք է չպաշտպանի ՀՀ իշխանությունը, որովհետև եթե չպաշտպանեց, իրենց էլի դավաճան են ասելու։

-Նախ՝ ես կարծում եմ, որ մենք չարաշահում ենք «կարմիր գիծ» հասկացությունը։ Ցանկացած կողմ, մանավանդ, եթե խոսքը հակամարտության մեջ գտնվող կողմերի մասին է, ունի բանակցային դիրքեր, որը փորձում է ցույց տալ, որ դրանք կարմիր գծեր են, որպեսզի դու հանկարծ կասկածի տակ չդնես, որ դրանք զիջման ենթակա են։ Դա սովորական մարտավարություն է բանակցային ցանկացած գործընթացում։ Եվ մինչև չեն սկսվում բանակցությունները, մինչև դու սեղանին չես դնում քո փաստարկները, մինչև դու միջազգային հանրությանը չես ներգրավում որպես մեդիատոր, որը կասի՝ կներեք, այ սա դեմ է միջազգային իրավունքի սկզբունքներին և այլն, և եթե այդ պնդումը քո օգտին է, ստանում ես դաշնակից բանակցային գործընթացում, որը լրացուցիչ առավելություն է։ Մինչև նման գործընթաց չլինի, մենք չենք հասկանալու՝ որոնք են այդ կարմիր գծերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան