Ադրբեջանը պատերազմական օպերացիայի է գնացել՝ սա պաշարում է․ ՀՀ-ն պիտի ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրի․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ

-Առավոտը սկսվեց ադրբեջանական սադրանքների վերաբերյալ մի քանի լուրով․ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ադրբեջանական կողմից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների վրա Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում և Թաղավարդում։ Բացի այդ՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ իր վերահսկողության տակ են վերցրել մի քանի բարձունքներ, օժանդակ ճանապարհներ ու Լաչինի շրջանի Ջաղազուր և Աղավնո գյուղերի միջև ընկած տարածքը։ Արցախի ՆԳՆ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Ադրբեջանի զինուժը գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, բայց արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է տեղի ունենում, ունեք այլ տեղեկություններ։

-Ապրիլի 1-ին պետք է վերաբացվեր այլընտրանքային ճանապարհը, որը Կոռնիձորից պետք է Ստեփանակերտը կապեր Հայաստանին, և այդ առումով աշխատանքներ իբրև թե պետք է իրականացվեին, բայց Դուք էլ նշեցիք, որ այդ ճանապարհը շարունակում է պատրաստ չլինել՝ գրունտային վիճակում է, և այն ժամանակ, երբ կառուցվում էր նախկինը, այդ շրջանցիկ ճանապարհը բացվել էր, որպեսզի այդ ընթացքում կառուցվի մյուս ճանապարհը։ Մենք տեսնում ենք, որ այդ ճանապարհն էլ դեռևս պատրաստ չէ, բայց նաև հաշվի առնելով այս համատեքստում Ադրբեջանի քայլերը՝ մենք հասկանում ենք, որ երեկ գիշերը ապրիլի 1-ը չէր, և նրանք անում են այն, ինչ կարողանում են, որ պահին ցանկանում են, հետևաբար, Ադրբեջանի գործողությունները շարունակում են մնալ հետևյալ տրամաբանության մեջ՝ մենք կվերցնենք այն, ինչ ուզում ենք։ Եվ, ցավոք, հայկական կողմը չի կարողանում դիմադրել և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։

-Ի՞նչ պետք է անի հայկական կողմը։

-Փաստացի այն գործողությունը, որ երեկ իրականացրել են ադրբեջանցիները, չի համապատասխանում եռակողմ հայտարարությանը և դրա տրամաբանությանը, որովհետև եթե ապրիլի 1-ից պետք է լինեին փոփոխություններ, ապա ապրիլի 1-ը դեռ չի եկել։ Այն, որ ճանապարհը պատրաստ չէ, և 2 օրից հետո էլ պատրաստ չի լինելու, դա այլ քննարկման առարկա է։

-Նոյեմբերի 9-ի հայտարարությունն արդեն այնքան շատ է խախտվել, որ հաշիվը կորցրել ենք։

-Այո՛, և այդ առումով, եթե թեկուզ Հաագայի դատարանի որոշումը դիտարկենք, Ադրբեջանի վարքագիծը խոսում է այն մասին, որ Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է, և որևէ կերպ՝ ո՛չ միջազգային հանրության, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունների կողմից պատշաճ գործողությունների, վերաբերմունքի չի արժանանում։ Դատապարտումներ միշտ հնչում են, բայց փաստ է, որ դատապարտելով որևէ խնդիր չի լուծվում։

Կառավարության նիստում Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանն ադրբեջանական կողմին հայտնել է, որ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Կոռնիձորի կամրջից հետո նոր ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով և սահմանապահ զորքերն այդ հատվածում ստանձնելու են ՀՀ սահմանի պետական պահպանությունը։ Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես «հերթական բլոկբաստեր»։ Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ։ Վարչապետը վստահեցրեց՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Միակ փոփոխությունն այն է, որ Հայաստանը մտադիր է խնդրո առարկա հատվածի պահպանությունն իրականացնել ԱԱԾ-ի միջոցով։ Սրան ինչպե՞ս կարձագանքեք։

-Ադրբեջանը նաև հայտարարել է, որ գրավել է դիրքեր, որոնցով դիտարկում և նշանառության տակ է պահում Հին Շեն, Վերին Շեն ճանապարհը, այս առումով ակնհայտ է դառնում, որ սա ո՛չ խաղաղության օրակարգ է, ո՛չ էլ կառուցողական քննարկում։ Այս պարագայում հասկանալով, որ Ադրբեջանը նաև նշանառության տակ է պահում այս ճանապարհը, ես չեմ պատկերացնում այնտեղից պաշտպանության զորքեր հանելը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան