ԲԴԽ-ն պնդում է, որ Նաիրի Հոխիկյանը հանդես է եկել դատավորի հասցեին զրպարտչական և վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից դատական ակտը հրապարակելուց հետո գործով պատասխանող հանդիսացող Նաիրի Հոխիկյանը հանդես է եկել դատավորի հասցեին զրպարտչական և վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։
Պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Նաիրի Հոխիկյանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածով նախատեսված արարք, այն է՝ դատարանի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն արտահայտվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, մասնավորապես՝ հնչեցվել են անհիմն և մերկապարանոց հայտարարություններ՝ «իշխանությունից իջեցված անօրինական պատվեր կատարելու» և «նվազագույն տղամարդկություն չցուցաբերելու» վերաբերյալ։
ՀՀ-ում գործում է եռաստիճան դատական համակարգ և կա դատական ակտերը բողոքարկելու հնարավորություն, հետևաբար, հորդորում ենք զերծ մնալ դատական ակտերի օրինականությունն ու իրավաչափությունը կասկածի տակ դնող սիրողական մակարդակի վերլուծություններ, ինչպես նաև դատական իշխանությունը հեղինակազրկող հայտարարություններ անելուց:
Նշենք, որ սույն հրապարակումը կարող է քննիչի համար քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել: