ԱՄՆ-ը դարձել է ԵՄ երկրներ նավթ արտահանող առաջատար երկիրը

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Միացյալ Նահանգները փոխարինել է Ռուսաստանին՝ որպես Եվրամիություն նավթի հիմնական արտահանող։ Դեկտեմբերին ԵՄ նավթի ներմուծման 18 տոկոսը կատարվել է ԱՄՆ-ից: Այս մասին հայտնել է Եվրոստատը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ռուսաստանի մասնաբաժինը, որը մինչև վերջերս Եվրոպա նավթի ամենամեծ մատակարարն էր, անցյալ տարվա հունվարի 31 տոկոսից նվազել է մինչև 4 տոկոս՝ դեկտեմբերին։ Մեկ տարի առաջ ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում էր 13 տոկոս։ Նորվեգիան դարձել է ԵՄ երկրներին նավթի երկրորդ մատակարարը։ Նրան բաժին է ընկել նավթի մատակարարումների 17 տոկոսը։

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ստիպեց եվրոպական շատ երկրների կրճատել ռուսական էներգառեսուրսների՝ նավթի, բնական գազի և ածուխի ներմուծումը` Կրեմլին պատերազմի համար արժութային միջոցներից զրկելու նպատակով: Դեկտեմբերին Եվրամիությունն արգելեց նավերով տեղափոխվող ռուսական նավթի ներկրումը և սահմանեց Ռուսաստանից արտահանվող նավթի գների առաստաղը։ Այժմ այն կազմում է մեկ բարելի դիմաց 60 դոլար։

ԵՄ-ն նաև կտրուկ կրճատել է ռուսական բնական գազի ներմուծումը։ Ներմուծումը նախորդ տարվա առաջին եռամսյակի 31 տոկոսից նվազել է մինչեւ 19 տոկոս՝ դեկտեմբերին։ Ռուսաստանի՝ որպես Եվրամիություն գազի հիմնական մատակարարի տեղը զբաղեցրել է Նորվեգիան։ ԵՄ երկրների կողմից սպառվող գազի 31 տոկոսն այժմ ներկրվում է Նորվեգիայից։ ԱՄՆ-ը դարձել է բնական գազի երկրորդ խոշոր արտահանողը։ Նրան բաժին է ընկնում ԵՄ բնական գազի ներմուծման 20 տոկոսը:

«Մինչև 2022 թվականի վերջ Միացյալ Նահանգները, Նորվեգիան և Ղազախստանը դարձան ԵՄ երկրների նավթի խոշորագույն մատակարարները։ Դրանով ԵՄ-ն ցույց է տվել նավթի շուկայում փոփոխվող իրավիճակին հարմարվելու և ռուսական նավթից իր կախվածությունից գործնականում ազատվելու իր կարողությունը»,- ասված է Եվրոստատի հայտարարության մեջ:

Անցյալ տարի Ռուսաստանը նկատելիորեն ավելացրել է նավթի արտահանումը Հնդկաստան և Չինաստան, որոնք գնել են այն զգալի զեղչով և, ըստ ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովի, կարողացել են ավելացնել արտահանվող նավթի ընդհանուր քանակը։ Միաժամանակ, էներգետիկայի նախարարությունը 2023 թվականին Ռուսաստանում նավթի և գազի արդյունահանման անկում է կանխատեսում՝ եվրոպական երկրների կողմից նրանց գնումների նվազման պատճառով։