Դիվերսիայի մասին պնդում. հրդեհից փրկված զինվորները տարբեր բաներ են պատմել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից ավելի քան երկու ամիս անց զոհված 15 զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանին։ Որդեկորույս ծնողները հարցեր շատ ունեն` ովքե՞ր են զինվորների մարմինները դուրս բերել ննջարանից մինչև քննչական գործողություններ սկսելը, ինչո՞ւ պատշաճ չի պահպանվել դեպքի վայրի անձեռնմխելիությունը, որտե՞ղ են եղել հրդեհից փրկված զինվորները, արդյո՞ք հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը, որը դեպքից ժամեր անց գործադիրի նիստին ներկայացրեց ողբերգության հիմնական վարկածը։ Շուրջ երկու տասնյակ հարցերից գլխավորը հետևյալն է․ բացի պաշտոնական վարկածից՝ այլ վարկածներ քննության առարկա դարձե՞լ են։

Զոհված զինծառայողների ծնողները համոզված են, որ գործն օբյեկտիվ ու պատշաճ չի քննվում։ Հունվարի 19-ից քունն ու հանգիստը կորցրած ծնողները հայտարարում են՝ չեն նահանջելու, պայքարելու են արդար քննության համար։

Թեև զոհված զինվորների ծնողները Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով դիմել էին Պաշտպանության նախարարություն, սակայն ո՛չ նախարարը, ո՛չ ՊՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն հանդիպել նրանց հետ։ Ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն ասում է՝ հրդեհի հետևանքով զոհված տասնհինգ զինվորներից հինգի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները մինչև հիմա չեն տրամադրվել իրենց, հնարավոր է՝ նաև վարույթն իրականացնող մարմնին, ինչը տարակուսելի է։

Վերջերս հայտնի դարձավ զոհված զինծառայողներից 10-ի մահվան պատճառը։ Դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ մահը վրա էր հասել «շմոլ գազից և այրվածքային շոկից», ընդ որում՝ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք՝ բոցի ներգործության հետևանքով։ Նորայր Նորիկյանն ու ծնողներն արժանահավատ չեն համարում փորձաքննության արդյունքները, ասում են, որ եզրակացություններն ու գործի փաստական հանգամանքները հակասում եմ միմյանց։

Ո՞ր ժամին է ստացվել հրդեհի մասին ահազանգը, ո՞ւմ կողմից, հրդեհաշիջման աշխատանքներից հետո դեպքի վայրում լուսանկարահանում ու տեսանկարահանում իրականացվե՞լ է․ այս և մի շարք այլ հարցեր տուժող կողմը ներկայացրել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․ գլխավորը հարցը վերաբերում է Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանի և զինդատախազ Արշակ Մարտիրոսյանի հակասական հայտարարություններին։

Հարցեր ուղղել են նաև պաշտպանության նախարարին, բայց դրանք մնացել են անպատասխան։ Ծնողները ևս մեկ անգամ վերահաստատում են՝ չեն հավատում պաշտոնական միակ վարկածին։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով՝ զոհված 10 զինծառայողների մարմնում թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել, արյան մեջ ալկոհոլի պարունակության շեղումներ չեն եղել։ Թմրանյութ չի հայտնաբերվել նաև գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի օրգանիզմում։ Նորիկյանը պնդում է՝ կապիտան Հակոբյանից միայն արյան նմուշ է փորձաքննության ներկայացվել, մազից նմուշ չի վերցվել։ Ողջ մնացած զինվորներից մեկի օրգանիզմում է հայտնաբերվել թմրանյութ, բայց ողջ մնացածների արյան մեջ շմոլ գազի առկայության մասին որևէ տվյալ չկա՝ ասում է Նորիկյանը և հարց բարձրացնում՝ ինչպե՞ս է դա հնարավոր։

Մարտի 27-ին ևս մեկ միջնորդություն են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին` հարցաքննել երկու անձի, որոնք հրապարակայնորեն փաստական տվյալներ են ներկայացրել և առերևույթ պնդումներ արել այն մասին, որ հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգությունը դիվերսիա է, որը տեղի է ունեցել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից։ Հակասական են ոչ միայն պաշտոնյաների, այլև հրդեհից փրկված զինվորների ասածները՝ նշում են ծնողները։ Այս գործով կա հինգ մեղադրյալ, երեքը, այդ թվում՝ կապիտան Հակոբյանը կալանավորված են, երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան