Պաշտպանության նախարարն այդպես էլ չհանդիպեց ծնողների հետ․ տարակուսելի է Պապիկյանի պահվածքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազի հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Փետրվարի 9-ին իմ կողմից դիմումներ են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին ու ՀՀ զինվորական դատախազին՝ հանդիպելու ծնողների հետ, փետրվարի 28-ին էլ ծնողներն են անհատապես դիմում ներկայացրել Պաշտպանության նախարարին՝ հանդիպման պահանջով։ Մեզ համար տարակուսելի է ՊՆ ղեկավարության պահվածքը. ոչ միայն ձեռնպահ մնացին հանդիպել տուժողներին, այլ նաև իրենց վարքագծով առնվազն ներողություն խնդրելու առումով պարտավոր էին որոշակի հրապարակայնություն դրսևորել, սա ասում եմ նվազագույնը՝ ինչ կարող էին անել։ Իսկ զինվորական դատախազի հետ հանդիպումը տեղի կունենա վաղը»,- նշեց Նորիկյանը։

Փաստաբանը հավելեց, որ մարտի 21-ին միջնորդություն են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին հարցաքննել զոհված զինծառայողներից մեկի ծնողին ու լրացուցիչ երկու այլ քաղաքացիների, որոնց կողմից տրված բացատրությունը հրդեհի պահի ու այդ տարածքում գտնվող ողջ մնացած զինվորներից մեկի վարքագծի վերաբերյալ որոշակի հակասող կամ էապես տարբերվող փաստական տվյալներ են պարունակում, իսկ մարտի 27-ին միջնորդել են հարցաքննել երկու անձանց, որոնք հրապարակայնորեն փաստական տվյալներ ու առերևույթ պնդումներ են իրականացրել այն մասին, որ հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգությունը դիվերսիա է, որը տեղի է ունեցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։