Որն է Թուրքիայի առաջիկա ընտրություններում հիմնական խաղադրույքը․ Reuters-ի անդրադարձը

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մայիսի ընտրություններում կկանգնի իր 20-ամյա կառավարման ամենամեծ փորձության առաջ, որը կորոշի ոչ միայն այն, թե ով է ղեկավարելու Թուրքիան, այլև ինչպես է այն կառավարվում, ուր է գնում նրա տնտեսությունը և ինչ դեր կարող է խաղալ Ուկրաինայում ու Մերձավոր Արևելքում հակամարտությունը մեղմելու համար, ասվում է Reuters-ի անդրադարձում։

Նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին՝ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժերից երեք ամիս հետո։ Ընդդիմությունը որպես նախագահի թեկնածու առաջադրել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին և դաշինք կազմել՝ ձգտելով գրավել ձախից և աջից ընտրողներին, ինչպես նաև իսլամիստական ​​արմատներ ունեցողներին։

Հրապարակման մեջ նշվում է, որ Քեմալ Աթաթուրքի՝ մեկ դար առաջ ժամանակակից թուրքական հանրապետության հիմնադրումից ի վեր ամենահզոր առաջնորդը՝ Էրդողանը և նրա իսլամիստների վրա հիմնված «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, Թուրքիային շեղել են Աթաթուրքի աշխարհիկ պլանից: Էրդողանը կենտրոնացրել է իշխանությունը նախագահության շուրջ և Անկարայի ծայրում գտնվող 1000 սենյականոց պալատից քաղաքականություն է սահմանում Թուրքիայի տնտեսական, անվտանգության, ներքին և միջազգային հարցերի վերաբերյալ: Քննադատներն ասում են, որ նրա կառավարությունը խեղդել է այլախոհությունը, քայքայել իրավունքները և իր վերահսկողության տակ առել դատական համակարգը։

Տնտեսագետները նշում են, որ ցածր տոկոսադրույքների մասին Էրդողանի կոչերը հանգեցրին նրան, որ գնաճն անցած տարի հասավ մինչև 24 տարվա առավելագույնին՝ 85%-ի։

Հրապարակման մեջ ասվում է, որ Էրդողանի օրոք Թուրքիան ձեռք է բերել ռազմական ուժ Մերձավոր Արևելքում և դրանից դուրս՝ չորս ներխուժում կատարելով Սիրիա, հարձակում գործադրելով Իրաքի ներսում քուրդ զինյալների դեմ և ռազմական աջակցություն ուղարկելով Լիբիային և Ադրբեջանին: Նաև ունեցել է դիվանագիտական բախումներ տարածաշրջանային տերությունների՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի հետ, ինչպես նաև Հունաստանի և Կիպրոսի հետ դիմակայություն Միջերկրական ծովի արևելյան ծովային սահմանների շուրջ։

Էրդողանի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը հանգեցրեց ԱՄՆ-ի կողմից սպառազինության պատժամիջոցների Անկարայի դեմ, մինչդեռ նրա մտերմությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստիպեց քննադատներին կասկածի տակ դնել Թուրքիայի հավատարմությունը ՆԱՏՕ-ի արևմտյան պաշտպանական դաշինքին: Անկարայի առարկությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների վերաբերյալ նույնպես լարվածություն են առաջացրել: Սակայն Թուրքիան միջնորդեց հացահատիկային գործարքի համար։ Անհասկանալի է՝ նրա իրավահաջորդը կվայելի՞ նույն հեղինակությունը, որը նա ստեղծել է համաշխարհային թատերաբեմում, որը նա, հավանաբար, շեշտելու է նախընտրական քարոզարշավում:

Երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները՝ Ժողովրդահանրապետական Կուսակցությունը (CHP) և աջ կենտրոնամետ ազգայնական IYI կուսակցությունը, դաշինք են կնքել չորս փոքր կուսակցությունների հետ մի հարթակի ներքո՝ փոխելու Էրդողանի քաղաքական գծերից շատերը: Նրանք խոստանում են վերականգնել Կենտրոնական բանկի անկախությունը և հակադարձել Էրդողանի անսովոր տնտեսական քաղաքականությունը: Նրանք նաև կլուծարեն նրա գործադիր նախագահությունը՝ հօգուտ նախկին խորհրդարանական համակարգի և հետ կուղարկեն սիրիացի փախստականներին։

Լրատվամիջոցը գրում է, որ թեև Էրդողանի իշխանության երկու տասնամյակներից առաջինը նշանավորվել է տնտեսական աճով, վերջին 10 տարիներին բարեկեցության անկում է գրանցվել, ինչը հարվածել է ընտրողների շրջանում նրա ժողովրդականությանը: Երկրաշարժերից հետո անցկացված նախնական հարցումները ցույց էին տալիս, որ Էրդողանը կարողացել է մեծ մասամբ պահպանել իր աջակցությունը՝ չնայած աղետին: Ըստ վերլուծաբանների, սակայն, միասնական ընդդիմության ի հայտ գալը կարող է ավելի մեծ մարտահրավեր լինել նրա համար։

Էմմա Չոբանյան