Լավրովը մեղադրեց ՀՀ-ին․ թող ասի՛, Փաշինյա՞նն էր պատերազմը շարունակում, երբ ՌԴ-ն միջնորդեց կանգնել, թե՞ Էրդողանը․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ

-Ռուսաստանը, փաստորեն, կողմ է, որ ԼՂ-ի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերը լուծվեն ԼՂ-Ադրբեջան խոսակցության միջոցով։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս դա տեղի ունեցավ՝ այն բանից հետո, երբ Մոսկվան չկարողացավ սեփակա՞ն ծրագիրը կյանքի կոչել կամ դրա համար կոնկրետ խոստումներ ստանալ Ադրբեջանից, օրինակ՝ որ Արցախի կարգավիճակի հարցը կհետաձգվի, կամ որ ռուս խաղաղապահները 2025 թվականից հետո էլ կմնան այնտեղ։ Ինչպե՞ս հասկանալ այս տրանսֆորմացիան։

-Նախ՝ շատ բարդ է, իհարկե, միարժեք ասել, որ ինչ-որ տրանսֆորմացիա է տեղի ունեցել, որովհետև մենք գործընթացի վերաբերյալ շատ բաների չենք տիրապետում, քանի որ այն չէ միայն, ինչ տեսնում ենք, ինչ հրապարակի վրա արտահայտվում է։ Եվ այս տեսանկյունից, թերևս, պետք է նկատել, որ նախկինում էլ տեղի ունեցել են այդպիսի շփումներ՝ չֆորմալացված, չբարձրաձայնված, բայց շփումներ եղել են։ Նախկինում ասելով՝ նկատի ունեմ 2021, 2022 թվականների ընթացքում։ Նույնիսկ հայկական մամուլում արտահոսքի տեսքով արտահայտվում էին։

-Շփումներ ասելով՝ Ստեփանակերտ-Բաքո՞ւ նկատի ունեք։

-Օրինակ՝ խոսվում էր, որ այդ շփումներին Ստեփանակերտից մասնակցել է Վիտալի Բալասանյանը, երբ Անվտանգության խորհրդի քարտուղար էր։ Այսինքն՝ ասել, որ ինչ-որ նոր երևույթի մասին է խոսքը, երևի, այդքան էլ այդպես չէ։ Այլ հարց է, որ Մոսկվան բարձրաձայնում է իր դիրքորոշումը և նույնիսկ ինչ-որ օրակարգի մասին է խոսում, թե ինչպիսի օրակարգի շուրջ է պատկերացնում այդ շփումները։ Ես կարծում եմ՝ սա արձագանք է իրողություններին, իրավիճակներին, որ ստեղծված են տարածաշրջանում և, ընդհանրապես, նաև խոշոր խաղացողների միջև փոխհարաբերություններում՝ ոչ միայն կոնֆլիկտի կողմերի և Ռուսաստանի հետ հարաբերությունում։ Եվ այդ բարձրաձայնումը մի քանի շերտ է պարունակում։ Նախ՝ Մոսկվան բարձրաձայնելով այդպես և բերելով Կոսովոյի սերբերի օրինակը, Դոնբասի օրինակը, մի քիչ ընդհանրացնում էր, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այդպիսի քննարկումները, և ամենևին պատահական չէ, որ Լավրովը խոսում է այդ համաձայնությունների կատարման բարեխղճության կամ կատարողների պարկեշտության մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան