Դրախտիկում կառուցվել է խմելու ջրատար և լուսավորության ցանց

Լուրեր

07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատար եւ գիշերային լուսավորության ցանց, վերանորոգվել է օրվա կարգավորիչ ջրամբարը եւ ջրընդունիչ հորը։

Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Դրախտիկի խմելու ջրատար ցանցի կառուցման, օրվա կարգավորիչ ջրամբարի եւ ջրընդունիչ հորի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ, Ջիլ եւ Արտանիշ բնակավայրերում խմելու ջրագծի ներքին եւ արտաքին ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագրի ընդհանուր փաթեթով՝ 34 միլիոն 749 հազար դրամ պայմանագրային արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։

Վերանորոգվել է Դրախտիկի օրվա կարգավորիչ ջրամբարը եւ ջրընդունիչ հորը, կառուցվել է խմելու ջրատարի 1500 մետր արտաքին, 373 մետր ներքին ցանց, ինչի շնորհիվ Դրախտիկի միջնակարգ դպրոցի շենքը եւ տարածքի տասնյակ տնտեսություններ ապահովվել են խմելու ջրով։ Այս պահի դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։

Դրախտիկի գիշերային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներն իրականացվել են «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 6 բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագրի ընդհանուր փաթեթով՝ 25 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Դրախտիկի երկու թաղամասում կառուցվել է 900 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 30 լուսատու։ Այս ծրագիրը ևս գտնվում է ավարտական փուլում։