ԵՄ-ն քննադատել է Ադրբեջանի Կուսակցությունների մասին նոր օրենքը

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Քաղաքական կուսակցությունների մասին նոր օրենքի կապակցությամբ։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։

«Եվրամիությունը մտահոգված է Քաղաքական կուսակցությունների մասին նոր օրենքով սահմանված սահմանափակումների կապակցությամբ։ Այն կարող է սառեցնող ազդեցություն ունենալ քաղաքական բազմակարծության և հիմնարար իրավունքների ու ազատությունների վրա, ինչպիսիք են Ադրբեջանում միավորումների ազատությունը, արտահայտվելու ազատությունը և խաղաղ հավաքների ազատությունը: Այս իրավունքները հիմնարար են ժողովրդավարական հասարակության գործունեության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին՝ անդրադառնալ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին քաղաքական կուսակցությունների մասին նախորդ օրենքի վերաբերյալ, ինչպես նաև նոր օրենքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մարտի 13-ի կարծիքին:

«Քաղաքական կուսակցությունները, որպես քաղաքական արտահայտման հիմնական հավաքական գործիքներ, նպաստում են քաղաքացիների քաղաքական կամքի բարձրաձայնմանը։ Կենսունակ, հաշվետու և ներառական բազմակուսակցական համակարգերը պետք է երաշխավորվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ օրերս էլ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էր հայտնել Վաշինգտոնի անհանգստությունն այս օրենքի առնչությամբ։

«ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանի կողմից Քաղաքական կուսակցությունների մասին վերջին օրենքի կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում իշխանություններին՝ հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները և հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ միավորումների»,- գրել էր Փրայսը թվիթերյան իր էջում։

Հավելենք, որ վերջերս Ադրբեջանում ընդունվել է նոր օրեք, որը սահմանափակում է ընդդիմության գործունեության՝ առանց այն էլ սահմանափակ տարածքը։ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը քննադատել են նոր օրենքը՝ նշելով, որ այն «ներդնում է մի շարք նոր խնդրահարույց դրույթներ, որոնք զսպող ազդեցություն ունեն երկրում բազմակարծության վրա»։

Էմմա Չոբանյան