Արդյո՞ք Թուրքիայի առաջիկա ընտրությունները կփոխեն երկրի արտաքին քաղաքականությունը․ The National Interest

Լուրեր

14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Աշխարհի ամենակարևոր ընտրություններից մեկը նախատեսված է մայիսի 14-ին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 20-ամյա իշխանությունը բախվում է մարտահրավերի՝ իրենց երկրում ժողովրդավարությունը վերականգնելու՝ ընտրողների վերջին հնարավորության, գրում է The National Interest-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ եթե մոլեգնող գնաճը և կյանքի թանկացումը բավարար դրդապատճառներ չլինեին ընտրողներին Էրդողանի դեմ լինելու համար, ապա փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերին կոշտ և ոչ կոմպետենտ արձագանքը կասկած չի թողնում, որ մեկ անձին վերապահված իշխանությունը չի ծառայում հանրային շահերին։

Ըստ հոդվածագրի՝ քվեաթերթիկի մյուս կողմում էլ վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքն է, այդ թվում՝ IYI կուսակցությունն ու CHP-ն, որոնք առաջադրել են Քեմալ Քըլըչդարօղլուին որպես նախագահի միասնական թեկնածու: Եթե նրանք հաղթեն, ի՞նչ պետք է ակնկալեն ԱՄՆ-ը, Եվրոպան և մյուս մեծ տերությունները արտաքին քաղաքական փոփոխությունների առումով:

Անկարայի և նրա արևմտյան դաշնակիցների միջև հարաբերությունները հասել են պատմական ցածր մակարդակի, փոխադարձ հակամարտությունը դրսևորվում է համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, որը հաճախ վատթարացել է անհարկի և ոչ ռացիոնալ ժեստերով: Հարաբերությունների քննարկումների մեծ մասը բավականին նեղ է եղել՝ սահմանափակված F-16-երի վաճառքի, ՆԱՏՕ-ի ընդլայնման և Սիրիայում հակամարտությունների շուրջ վեճերով: Այնուամենայնիվ, կան բազմաթիվ փոխադարձ շահեր, որոնք կարող են անհապաղ առաջ մղվել ընդդիմության գլխավորած նոր կառավարության կողմից:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան գտնվում է անսովոր կարևոր գլոբալ խաչմերուկում, որը կամրջում է Արևմուտքն ու Արևելքը, և երկրի աշխարհառազմավարական դիրքն ավելի է կարևորվում Ուկրաինայում Մոսկվայի պատերազմից հետո:

Հրապարակման համաձայն՝ կան հստակ նշաններ, որ եթե ընդդիմադիր դաշինքը հասնի իշխանության, Ուկրաինայի հետ կապված դիվանագիտական հարաբերությունների երանգը կփոխվի: Օրինակ՝ IYI կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները՝ ներքին գործերի նախկին նախարարը և խորհրդարանի փոխխոսնակը, առաջին թուրք քաղաքական գործիչներից էր, որը դատապարտել է Ռուսաստանի հանրաքվեներն Արևելյան Ուկրաինայում: Նրա հաստատակամ դիրքորոշումը լայնորեն աջակցվում է թուրք ժողովրդի կողմից, որը պատմականորեն սատարում է Ղրիմի թաթարներին: Ավելի վաղ էլ Աքշեներն ասում էր, որ Ռուսաստանի վարքագիծը ներկայացնում է «ինքնիշխանության իրավունքի ակնհայտ խախտում, որը հանդիսանում է միջազգային իրավունքի հիմքը, և որ Պուտինի արկածախնդիր պահվածքը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և տարածքային ամբողջականության համար»։

Լրատվականը գրում է, որ Թուրքիան չի միացել ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցներին, սակայն կարևոր դեր է խաղացել հաջող համաձայնագրերի միջնորդության հարցում, ինչպիսին է «Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը»: Սա ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի արժեքի ապացույցն է։ Քանի որ Անկարան կարող է վճռորոշ դեր խաղալ ապագա հնարավոր խաղաղ բանակցություններում, շատ կարևոր է, որ հաջորդ վարչակազմն արտացոլի Ուկրաինա անօրինական ներխուժման և օկուպացիայի ավելի խիստ մերժումը:

Նշվում է, որ թուրք ընտրողների մեծ մասն արևմտյան դաշնակիցների հետ արդյունավետ, այլ ոչ թե թշնամական հարաբերությունների կողմնակից է: Հասարակությունը պատմականորեն հոգնել է «ռուսական էքսպանսիոնիզմից, որը սկիզբ է առել դեռ ռուս-օսմանյան պատերազմներից»։

Թուրքիայի հարաբերությունները Չինաստանի հետ նույնպես կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել։ Աքշեները վերջերս հյուրընկալել էր Ույղուրների համաշխարհային կոնգրեսի նախագահ Օմեր Կանաթին՝ քննարկելու, թե ինչպես Թուրքիան կարող է օգնել պաշտպանել այս խոցելի համայնքը հետապնդումներից: Ընդդիմության այլ առաջնորդներ ևս շահագրգռված են պաշտպանել ույղուր բնակչությանը:

Բացի այդ, Թուրքիան առանցքային դեր է խաղում տարածաշրջանային էներգետիկ անվտանգության և պարենային անվտանգության կայունության ապահովման գործում, քանի որ երկիրը գտնվում է սևծովյան հացահատիկային տնտեսությունների միջև տարանցիկ ամենակարևոր կետում և ծառայում է որպես Կենտրոնական Ասիայի ավազանի էներգետիկ ռեսուրսների առաջնային խողովակ:

Թուրքիայի ներկայիս կառավարությունը վատնել է բազմաթիվ հնարավորություններ՝ տարածաշրջանում Թուրքիայի ավելի կարևոր դերակատարությունը զարգացնելու համար, քանի որ այն չափազանց կենտրոնացել է արտաքին տեսքի , պոպուլիստական կարգախոսների վրա։

«Եթե Թուրքիան իրականում ցանկանում է ունենալ «զրոյական խնդիր հարևանների հետ», ապա նրան պետք է մի կառավարություն, որը բարեխղճորեն կվերաբերվի հարևաններին, այլ ոչ թե կփորձի օգտագործել հանգամանքները ներքաղաքական շահերի և սեփական ժողովրդի շահերի դեմ»,- ասվում է հրապարակման մեջ։

Էմմա Չոբանյան