Այդ ընկերությունն ինձ շատ մտերիմ մարդկանց է պատկանում. Վահրամ Բաղդասարյանը՝ կառավարության կողմից «ՎԱԲԱ»-ին տրված արտոնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է՝ այսօր կառավարության կողմից հարկային արտոնություն ստացած «ՎԱԲԱ» ՍՊԸ-ն իրեն չի պատկանում:

«Եթե այդ ընկերության փաստաթղթերի մեջ գտնեք իմ անունը, ես շնորհակալ կլինեմ: Ես բոլոր ջանքերը գործադրել եմ, որպեսզ իտալացիները գան Վանաձոր և ոչ միայն դրանով եմ բավարարվելու, այլ մի քանի լուրջ ծրագրեր կան, որ մոտ ժամանակներս դրա մասին կլսենք: Ինչքան հնարավոր է ներդրումները պետք է շարունակվեն»,- Factor.am-ի հարցին ի պատասխան՝  ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Մեր դիտարկմանը՝ ընկերության անվանումը նրա անվան և ազգանվան առաջին տառերով է սկսվում, Բաղդասարյանը հակադարձեց. «Իսկ Վաղինակ Բաղդասարյան հնարավո՞ր է լիներ կամ Վաչագան Բաբայան, Վահագ և Բագրատ: Լավ ուսումնասիրեք»:

Factor.am-ի հստակեցնող հարցին՝ այսինքն ընկերությունը Ձեզ չի՞ պատկանում, Բաղդասարյանը խոստովանեց. «Ընկերությունն իմ շատ մտերիմ մարդկանցն է և պետք է ամեն ինչ անեմ, որ աջակցեն, որպեսզի ներդրումներ լինեն»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև ընդգծեց, որ եթե ընկերությունն արտոնություն չստանար, ապա այդ հանգամանքը կարող էր մեծ աղմուկ բարձրացնել:

Հիշեցնենք՝ այսօր կառավարության կողմից հարկային արտոնություն ստացած ընկերությանը Factor.am-ը անդրադարձել էր իր՝  «Նոր իշխանություններն էլ են Վահրամ Բաղդասարյանին արտոնություններ տալիս» վերտառությամբ տեսանյութում:

Մանրամասները՝ տեսանյութում: