«Էրդողանի վերընտրվելը Իսրայելի համար լավագույն տարբերակը կարող է լինել». Haaretz

Լուրեր

12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
Բոլորը

Իսրայելական «Haaretz» պարբերականի վերլուծաբան Դավիդե Լերները հրապարակել է հոդված, որտեղ խոսվում է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհդարանական ընտրությունների, ինչպես նաև թուրք-իսրայելական հարաբերությունների մասին. փոխանցում է ermenihaber-ը:

Չնայած Գազայի հատվածում տեղի ունեցած բախումներից հետո Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի դեմ հնչեցրել է մի շարք կոշտ հայտարարություններ, այնուամենայնիվ, ըստ Լերների, իսրայելական կողմի համար լավագույն տարբերակը կլինի Էրդողանի վերընտրությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում։

Ընդգծվում է, որ չնայած Գազայի դեպքերից հետո Էրդողանը Իսրայելին մեղադրել էր ցեղասպանության մեջ և ետ էր կանչել իր դեսպանին, այնուամենայնիվ, Թուրքիայի խորհրդարանը վերջերս մերժեց առևտրատնտեսական ոլորտում թուրք-իսրայելական պայմանագրերը չեղարկելու քրդամետ կուսակցության առաջարկը։

Առաջարկը մերժվեց Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)  և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունների կողմից։

«Էրդողանի կուսակցությունը, ի տարբերություն ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP), նախընտրական քարոզարշավի շրջանակներում չի խոսում թուրք-իսրայելական պայմանագրերը չեղարկելու մասին։ Էրդողանի վերընտրվելը Իսրայելի համար կարող է լինել լավագույն տարբերակը», – եզրակացնում է հոդվածի հեղինակը: