«Ինչպես հերոսը ձեռք բերեց իշխանություն և փող»․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր, «Երկրապահ» կամավորական միության ղեկավար  Մանվել Գրիգորյանին պատկանող սեփականություններում ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկություններն ու դրանց արդյունքում կատարված սկանդալային բացահայտումները ցույց տվեցին, որ բանակի նկատմամբ պետական վերահսկողությունը պատշաճ մակարդակի վրա չէ, և այս հարցում կան լուրջ բացթողումներ ու թերացումներ, ինչի շուրջ այսօր կազմակերպված «Կոռուպցիան բանակում. ովքե՞ր և ինչպե՞ս պետք է կիսեն Մանվել Գրիգորյանի հետ պատասխանատվությունը» թեմայով 
 քննարկման ժամանակ խոսեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը։

Վերջինիս խոսքով՝ բանակում կոռուպցիայից ազատվելու համար առաջին հերթին պետք է ձևավորել ճիշտ արժեքային համակարգ սրբությունների մեջ: «Սրբությունը, միգուցե, բանակը չէ, միգուցե անվտանգությունն է։ Մինչև ցանկացած մարդ որոշում կայացնելիս չնստի և նայի, թե իր որոշմամբ անվտանգությունից ինչ է տանելու, թաքցնելու,  և այդ կարմիր գիծը չանցնի, մենք կունենանք այսպիսի երևույթներ»,- ասաց Թևան Պողոսյանը։ 

Նա բերեց Իսրայելի օրինակը, որտեղ կարմիր գիծը երբեք չեն անցնում և բանակին  հատկացված լումային երբեք չեն կպնում։ 

Թևան Պողոսյանի խոսքով՝ բանակին տրված ցանկացած լումայի վերահսկողության համար հստակ մեխանիզմներ են պետք, իսկ քանի դեռ դրանք չկան, անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր այդ գումարները կօգտագործեն այլ նպատակներով։

«Պետք է հասկանալ՝ ինչպես կատարվեց, որ հերոսը փառքի գայթակղությունից ձեռք բերեց իշխանութուն և փող»,- ասաց նա։  

Մանրամասները՝ տեսանյութում։