Սերժ Սարգսյանը լավ չի հասկացել բանակցային բովանդակությունը, որի մեջ եղել է ներգրավված․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
Բոլորը

Հայաստանի նախկին ղեկավարների հայտարարությունները սովորաբար աշխատում եմ շատ ուշադիր կարդալ, որը նաև ինձ ինքնաքննադատության որոշակի հնարավորություն կտա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին, թե զրոյական կետից բանակցելու դեպքում, նաև մեկ Պրահա, մեկ Մոսկվա գնալու պարագայում Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության կողմից լուրջ չի ընկալվում:

«Ես երբեմն տպավորություն եմ ստանում, որ շատ դեպքերում Սերժ Սարգսյանը լավ չի հասկացել բանակցային բովանդակությունը, որի մեջ ներգրավված, ներքաշված է: Ինքն է հայտարարություններ անում, որոնք հիմք են տալիս նման բան ասելու:

Երբ ինքը ժամանակին ասում էր՝ ո՞վ է ասել, որ հնարավոր հանրաքվեին ԼՂ ադրբեջանցիները պետք է մասնակցեին ԼՂ-ում, թող գնային ուրիշ տեղ մասնակցեին: Արդյոք սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանն ինքն իր բերանով հիմնավորում է՝ Ադրբեջանի այն դիրքորոշումը, որ ԼՂ կարգավիճակի որոշման համար հնարավոր հանրաքվեն պետք է տեղի ունենա ոչ թե ԼՂ-ում, այլ ամբողջ Ադրբեջանում, և դրանով պետք է որոշվի հանրաքվեն:Դա եղել է Ադրբեջանի դիրքորոշումն ու մեկնաբանությունը, որը բանակցված կոնկրետ պարբերությունների վրա հիմնվելով Ադրբեջանը հիմնավորել է: Սրանք շատ կարևոր նրբություններ են, որոնք պետք է ֆիքսել:

Հաջորդը, երբ խոսում ենք փակուղու մասին, ես չեմ 2018-ի ապրիլի 17-ին հայտարարել, որ բանակցային գործընթացը կանգնած է, այսինքն փակուղու մեջ է և որ Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են ու անընդունելի մեզ համար և երկար ժամանակ չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանը չի գնալու պատերազմով հարցը լուծելուն: Այսինքն այդ կետը, որի մասին ինքը խոսում է, եզրագիծն է, դրա հաջորդ կետը անդունդն է: Եթե ինձ հաջողվեր այդ կետից հետ քաշվել և այլ ուղղությամբ գնալ, այդ փոսից հնարավոր լիներ խուսափել: Խնդիրն այն է, որ ես դա հայտարարելով չհասցրեցի դա անել»,- նշեց Փաշինյանը:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը ոչ թե Ադրբեջանի, այլ միջազգային միջնորդների հետ է բանակցել, ՀՀ վարչապետն ասաց. «Դա էլ է աբսուրդ, այսինքն Սերժ Սարգսյանի ընկալմամբ ուրիշ երկրները գալու էին ու տենց լուծեի՞ն հարցը: Ադրբեջանը 2016-ի աշնանը այդ հարցի պատասխանը տվեց և ես ասացի՝ ինչ էին ասում համանախագահները, որն ապացուցվեց Ալիևի հայտարարությամբ և Սերժ Սարգսյանի հարցազրույցներով է դա հիմնավորվել: Որ ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցը դրվել է կախվածության մեջ Ադրբեջանի ցանկության հետ:

Ես դեռ պատերազմից առաջ հարց եմ տվել՝ այս պրոցեսով կարո՞ղ ենք հասնել նրան, որ ԼՂ-ն չլինի Ադրբեջանի կազմում: Պատասխանը եղել է՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի, ինչը նշանակում է՝ ոչ, եթե Ադրբեջանը չհամաձայնի: Իսկ Ադրբեջանը հայտարարել է, որ երբեք դրան չի համաձայնի: Հետևաբար ո՞ւր հասանք, հասանք փակուղի»:

 

Մանրամասները՝ տեսանյութում։