«7 տուն թողել ենք Արցախում, հիմա ոչինչ չունենք». փախստական ընտանիքն ապրում է անմխիթար պայմաններում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Բոլորը

65-ամյա տիկին Վիկտորյան 44-օրյա պատերազմի օրերին երեխաների ու թոռների հետ արդեն 2-րդ անգամ ստիպված է եղել թողնել Արցախն ու հեռանալ։ Առաջին անգամ փախստական էր դարձել 1990-ականներին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, այդ ժամանակ դեռ չգիտեր, որ այս անգամ անվերադարձ է հեռանում Արցախից։ Հիմա վարձակալությամբ ապրում են Չարենցավան քաղաքում։

Տիկին Վիկտորյայի ամուսինը մահացել է 1996 թվականին՝ ավտովթարից։ 7 երեխաներին միայնակ է մեծացրել։ Հիմա փոքր, առանց հարմարությունների տանն ապրում է երկու աղջիկների ու 4 թոռների հետ։ Ամսական ընդամենը 160 հազար դրամ եկամուտը ձևավորվում է տիկին Վիկտորյայի կենսաթոշակից, աղջկա աշխատավարձից և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող մյուս աղջկա թոշակից։ Ասում է՝ այդ գումարով կարողանում է միայն տան վարձը, կոմունալներն ու պարտքերը տալ։

«Թոշակը ստացել եմ, խանութներին տվել, դատարկ նստել»,- ասում է 65-ամյա կինը։

Այս շենքի մեկ այլ բնակարանում ապրում են տիկին Վիկտորյայի ավագ դուստրը՝ Սևինջը և նրա երեխաները։ Սևինջի ամուսինը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Արցախի կառավարության օժանդակությամբ այդ բնակարանն այժմ նրանց սեփականությունն է, բայց 65-ամյա կինն ու մյուս երեխաներն ապրում են վարձով։

Տիկին Վիկտորյան տեղահանված արցախցիների աջակցության ծրագրով նախատեսված բնակարանի սերտիֆիկատ ունի, բայց տուն գնել չի կարողանում։  Սերտիֆիկատը ստանալուց հետո ընտանիքը մեկ տարի ժամանակ ունի՝ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար։ Այդ մեկ տարին լրանում է հոկտեմբերին, տան գներն էլ օր օրի բարձրանում են։ Տիկին Վիկտորյան արդեն  հույսը կորցրել է, որ կարող է մինչև սահմանված ժամկետի ավարտը 10 միլիոն դրամով տուն գնել։

Մինչև ե՞րբ այսպես ապրենք, ինչպե՞ս ապրենք՝ անպատասխան այս հարցերը հանգիստ չեն տալիս Արցախում երկհարկանի տունն իր տնտեսությամբ թողած կնոջը։ Ասում է՝ ոչ այնքան իր, որքան հաշմանդամություն ունեցող դստեր մասին է մտածում։

«Բա էս երեխեն մի անկյուն չունենա՞, ստացվում է՝ սաղ կյանքս ապրել եմ ոչնչի համար»,- ցավով նշում է Վիկտորյա Թևանյանը։

65-ամյա կինը կարոտով է հիշում Բերձորի իրենց հարմարավետ տունը, այգին, ցավով է նայում տեսանյութը, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանցիներն ավերել իրենց ստեղծածը, բերքը ծառերին չորացել է։ Տեսանյութն Արցախում գտնվող որդին է նկարել՝ մինչ այն կանցներ Ադրբեջանի վերահսկողությանը։

Եթե հնարավոր լիներ, առանց մտածելու կվերադառնային Բերձոր՝ ասում է տիկին Վիկտորյան՝ հավատով, որ այդ օրը կգա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան