Բաքվում շինծու գործերով նիստում, իբր, «Քարվաճառի օկուպացիայի» հետ կապված տեսանյութեր են ցուցադրվել՝ Արշավիր Ղարամյանի մասնակցությամբ

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Բաքվում երեկ տեղի է ունեցել Արցախի ղեկավարների ու պաշտոնյաների շինծու գործերով դատական հերթական նիստը դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական ​​նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողներից» մի քանիսը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև՝ պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները։

Դատարանում հատուկ հանձնարարությունների գծով գլխավոր դատախազի օգնական Թուգայ Ռահիմլին առաջին անգամ ներկայացրել է իբր «հայերի կողմից Քարվաճառի օկուպացիայի ժամանակ նկարահանված» կադրեր։ Դատական նիստի այս հատվածին արդեն անդրադարձել ենք։

Այնուհետև «տուժողներն են » հարցաքննվել։ Առաջինը հարցերին պատասխանել է Զաբիլ Սաֆարովը, որն, իբր , պատանդ է վերցվել Քարվաճառի գործողության ժամանակ։ Նա, պատասխանելով մեղադրող Թարանա Մամեդովայի հարցին, ասել է, որ դատարանում ցուցադրված տեսագրությունը արվել է 1993 թվականի ապրիլի 12-ին։ Տեսանյութում հենց ինքն է պատկերված։ Նա ասել է, որ ինքը գերությունից ազատ է արձակվել 1995 թվականի նոյեմբերին։

Այսպես մի շարք «տուժողներ են» ցուցմուքներ տվել, որից հետո ցուցադրվել է մեկ այլ տեսանյութ։ Այդ տեսանյութում Արշավիր Ղարամյանը, որը հետագայում դարձել է Արցախի ներքին գործերի, ազգային անվտանգության նախարար, գլխավոր դատախազ, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար,  ասում է, որ զինվորականների մարտական ​​ոգին լավ է։

Ավելի ուշ ցուցադրվել է  տեսանյութ Ապահեն (Բաշլիբել) գյուղի, իբր, «հայկական բանակի կողմից օկուպացիայի մասին»։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 12-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի