«Թուրքիայի Գանդին» մարտահրավեր է նետում երկրի երկարակյաց կառավարողին՝ Էրդողանին

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հավատում է, որ Թուրքիան կառավարելու իր ժամանակը եկել է՝ այն բանից հետո, երբ երկուշաբթի ընդդիմադիր դաշինքը մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում նրան առաջադրեց նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, գրում է Gercek News-ը։

Պարբերականի անդրադարձում նշվում է, որ Քըլչդարօղլուի հակառակորդները նշում են, որ նա չունի Էրդողանի՝ մարդկանց մոբիլիզացնելու և գրավելու կարողությունը, չունի հստակ կամ համոզիչ պատկերացում, թե ինչպիսին կարող է լինել հետէրդողանական դարաշրջանը, սակայն կողմնակիցները շեշտում են նրա՝ որպես էթիկական, ոչ կոռումպացված չինովնիկի համբավը:

Այնուամենայնիվ, շատերին հետաքրքրում է՝ արդյո՞ք ազնիվ և որոշակի խառնվածքով նախկին պաշտոնյան կարող է հաղթել Էրդողանին՝ երկրի ամենաերկարակյաց ղեկավարին, որի խարիզման քարոզարշավում նպաստել է երկու տասնամյակի ընթացքում ավելի քան մեկ տասնյակ ընտրական հաղթանակների:

Ըստ վերլուծաբանների՝ երկրաշարժերից հետո անցկացված նախնական հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանը կարողացել է մեծ մասամբ պահպանել ընտրազանգվածի աջակցությունը՝ չնայած աղետին: Սակայն միասնական ընդդիմության ի հայտ գալը, նույնիսկ իր թեկնածուին ընտրելու ձգձգումից հետո, կարող է ավելի մեծ մարտահրավեր լինել «ուժեղ մարդու» համար։ Այնուամենայնիվ, տնտեսական դժվարությունները պատմական հնարավորություն են նախկին տնտեսագետ Քըլըչդարօղլուի համար՝ վերջ տալու Էրդողանի կառավարմանը, որը սկսվեց այն ժամանակ, երբ ԱԶԿ-ն առաջին անգամ եկավ իշխանության 2002 թվականին:

Լրատվամիջոցը հրապարակման մեջ նշում է, որ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտնի դարձավ որպես CHP-ի կաշառակերության դեմ պայքարող գործիչ՝ հայտնվելով հեռուստատեսությամբ պաշտոնյաների դեմ դոսյեներ ներկայացնելու համար, ինչը հանգեցրեց բարձրաստիճան անձանց պաշտոնանկությունների: 2009 թվականին նա պարտվում է CHP-ի Ստամբուլի քաղաքապետի թեկնածուի ընտրություններում։ Հաջորդ տարի, իր նախորդի հրաժարականից հետո սկանդալի հետևանքով նա առանց հակառակության ընտրվում է կուսակցության ղեկավարի պաշտոնում:

Կուսակցության այդ համագումարի ժամանակ լեփ-լեցուն դահլիճում հնչում էր քարոզչական երգ, որում նա նկարագրվում էր որպես «մաքուր և ազնիվ» մարդ: Համարվում է, որ Քըլըչդարօղլուն բարեփոխել է կուսակցությունը և մի կողմ տարել կոշտ «քեմալիստներին», որոնք պաշտպանում են Աթաթուրքի գաղափարների կոշտ տարբերակը՝ միաժամանակ առաջ մղելով անդամներին, որոնք ավելի սերտորեն են կապված եվրոպական սոցիալ-դեմոկրատական արժեքներին։

Նախքան քաղաքականություն մտնելը՝ 74-ամյա Քըլըչդարօղլուն աշխատել է Ֆինանսների նախարարությունում, այնուհետև 1990-ականներին ղեկավարել է Թուրքիայի սոցիալական ապահովագրության ինստիտուտը: Նա ծնվել է արևելյան Թունջելի նահանգում, պետական ծառայողի որդի է, ալևի՝ մի խումբ, որը կազմում է Թուրքիայի 85 միլիոնանոց բնակչության 15-20 տոկոսը։ Քըլըչդարօղլուն խոստովանել է, որ ալևի է, բայց հիմնականում խուսափում է այդ հարցից: Ալևիների համոզմունքները հակասում են երկրի սուննի մահմեդական մեծամասնության հետ։

Թուրքական ԶԼՄ-ի կողմից նրան տրվել է «Գանդի Քեմալ» մականունը՝ նիհար, ակնոցավոր արտաքինի հետ պատահական նմանության պատճառով։

Էրդողանի՝ որպես ԱԶԿ առաջնորդի առաջին էական հարվածն այն էր, երբ CHP-ն Ստամբուլում, Անկարայում և այլ քաղաքներում քաղաքապետերի պաշտոնները ստացավ՝ շնորհիվ մեծ քրդամետ կուսակցության ընտրողների դաշինքի և աջակցության:

Էմմա Չոբանյան