Եթե ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից կանայք բանակցեին, հնարավոր է՝ վաղուց խաղաղություն հաստատված լիներ․ Զարուհի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.01.2025 | 16:32
Անտոնիու Կոշտան հայտնել է ՀՀ-ի հետ գործընկերությունն ամրապնդելու ԵՄ հանձնառության մասին
14.01.2025 | 16:26
Ոստիկանները բացահայտել են հանցագործության 321 դեպք
14.01.2025 | 16:15
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է ««Թուրքական հոսքը» շարքից դուրս բերելու ցանկության» մեջ
14.01.2025 | 16:07
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.01.2025 | 16:04
ԱՄՆ-ն արձագանքել է ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստին 10 տարով ազատազրկելու՝ Բաքվի որոշմանը
14.01.2025 | 15:55
Էլինա Ավանեսյանը պարտվեց Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկում
14.01.2025 | 15:46
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև չհամաձայնեցված երկու հարցերը դժվար է շրջանցել․ կա՛մ այո, կա՛մ ոչ․ Լավրով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 15:38
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
14.01.2025 | 15:32
Մհեր Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում
14.01.2025 | 15:29
Հունվարի 17-ին Կրեմլում Պուտին-Փեզեշքիան բանակցություններ կանցկացվեն․ կստորագրվի ռազմավարական գործընկերության համաձայնագիր
14.01.2025 | 15:23
Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց. դատախազը վարույթի նյութերը հանձնել է դատարան
14.01.2025 | 15:19
Հայաստանի վարելահողերի մոտ 50%-ը կա՛մ պատշաճ կերպով չեն օգտագործվում, կա՛մ օգտագործվում են ոչ արդյունավետ․ ՄԱԿ ՊԳԿ
14.01.2025 | 15:10
Հայաստանի 9 ներկայացուցիչ Իտալիայում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին
14.01.2025 | 15:02
Կրեմլը՝ ՀՀ-ԱՄՆ համաձայնագրի, նախարարը՝ մինչև ընտրությունը նոր Սահմանադրության տեքստ ունենալու մասին․ ԼՈՒՐԵՐ
14.01.2025 | 14:54
Բացահայտվել են ՀՀ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր
Բոլորը

Factor TVի հարցազրույցը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ

-1977թ․ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կազմակերպության անդամ պետություններին առաջարկեց Մարտի 8-ը սահմանել որպես կանանց իրավունքների և աշխարհի խաղաղության օր, թեև ավելի վաղ էին սկսել նշել այդ օրը։ Ձեզ համար, որպես կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում մեծ փորձ ունեցող մարդու, ի՞նչ օր է Մարտի 8-ը, ինչպե՞ս եք ընկալում այս օրվա խորհուրդը։

-Մարտի 8-ը շատ է փոխել իր բովանդակությունը ծաղիկների, փուչիկների, օծանելիքների, նվերների շրջանակում, մի մեծ շերտ դեռևս շարունակում է այդ իներցիան, բայց ֆեմինիստական կառույցները, որոնք բավականաչափ զբաղվում էին կանանց իրավունքներով, փորձեցին կոտրել կարծրատիպերը և վերաիմաստավորել Մարտի 8-ը՝ որպես տոն, և սկսեցին ամեն տարի Մարտի 8-ին տարբեր ակցիաներով ու միջոցառումներով հիշեցնել, թե ինչ խորհուրդ ունի այդ տոնը, թե ինչպես կանայք դեռևս մեկ դար առաջ սկսեցին պայքարել իրենց իրավունքների համար, ինչպես փոխեցին այն ամբողջ պատմույթը, որ կար կանանց վերաբերյալ՝ պետք է ունենան սահմանափակ իրավունքներ կրթություն ստանալու, ընտրելու, ընտրվելու, աշխատելու, մասնագիտություններ ընտրելու և այլն։ Այսօր այն, ինչ ունենք, այդ կանանց շնորհիվ է։

-Դուք ֆեմինիստական շարժման մասին խոսեցիք։ Այսօր աշխարհում շատ են այդպիսի բողոքի ակցիաները, ոստիկանները հաճախ կոշտ վերաբերմունք են դրսևորում ֆեմինիստական շարժման ժամանակ, փորձում են ցրել ակցիաները և այլն։ Այսօր Ադրբեջանում էլ եղել է նման ակցիա, բայց Հայաստանում չի եղել, Հայաստանում խնդիրներ չկա՞ն։

-Խնդիրներ շատ կան, որոնք փորձում ենք լուծել, բայց Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, այլ է և՛ իշխանության վերաբերմունքը, և՛ պետության վերաբերմունքը կանանց իրավունքների հետ կապված խնդիրներին։ Այնտեղ իսկապես ֆմինիստական շարժումները բիրտ ուժով են ճնշվում։ Եվ մյուս խնդիրը կա՝ խաղաղության մասին խոսելն այսօր Հայաստանում և Ադրբեջանում շատ տարբեր կերպ է ընկալվում։ Իհարկե, ֆեմինիզմը նաև խաղաղաշինական բավականին լուրջ մարտահրավեր է։

-Փաստորեն, Մարտի 8-ը նաև աշխարհի խաղաղության օրն է։

-Այո՛։ Ընդհանրապես կանանաց իրավունքները համակցված են խաղաղության հետ, որովհետև մարդու հիմնարար իրավունքներից մեկը խաղաղ պայմաններում ապրելն է։ Ցանկացած կոնֆլիկտ, ցանկացած պատերազմ ծնում է մարդու իրավունքների խախտումներ՝ սկսած կյանքի իրավունքից, խոշտանգումից զերծ մնալու իրավուքնից մինչև կրթություն ստանալու իրավունք և այլն, անգամ գենդերային իրավունքներն են խախտվում․ տեսաք, թե պատերազմից հետո որքան մարգինալացվեց կանանց իրավունքների թեման, նաև բնապահպանական թեման։ Առաջինը հենց անվտանգային խնդիրն է, վախն է դիմացինից, որը կարող է հրահրել պատերազմ և ստեղծել մի իրավիճակ, որտեղ մյուս իրավունքների մասին խոսելը կդառնա երկրորդական, առաջնային կլինի կյանքի իրավունքի և անվտանգության պահպանումը։

-Հաճախ խոսում են այն մասին, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կանայք լինեին, խաղաղությունն ավելի հեշտ կհաստատվեր․ չգիտեմ՝ դրանում ճշմարտություն կա՞, թե՞ ոչ, բայց մարդկության պատմությունը ցույց է տվել, որ եղել են նաև կին ղեկավարներ, որոնք աչքի են ընկել բիրտ կառավարմամբ։ Կանայք ի՞նչ դեր կարող են ունենալ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտային այս դրությունում՝ ընդհանուր հայտարարի գալու առումով, երբ սադրանքները գրեթե ամեն օր են։ Հնարավորություն տեսնո՞ւմ եք ինչ-որ բան փոխելու, թե՞ այդ խնդրի լուծումը պատվիրակվել է էլիտաներին։

– Ես կարծում եմ, որ այո՛, պետք է շարունակել միշտ խոսել մարդկանց իրավունքների մասին․ խաղաղությունը մարդու իրավունք է, և խաղաղության մասին չխոսելը և թողնելն էլիտաներին, որ նրանք զբաղվեն շահերի բախմամբ և նույնիսկ շահերի շահարկմամբ, կբերի միայն փակուղիների։ Համաձայն եմ այն մտքի հետ, որ եթե կանայք լինեին բանակցողների դերում, գոնե այս 30 տարիների ընթացքում, եթե անգամ բանակցային պրոցեսներում ներգրավված լիներ մեկ կին, հնարավոր է՝ իրավիճակը բոլորովին այլ հունով գնար։ Զիջումների մասին, որ խոսվում էր Հայաստանում, տղամարդիկ շատ վախենում էին դրանից, վախենում էին պիտակավորվելուց որպես թույլ և զիջող։

-Այսինքն՝ եթե մեր նախագահները կին լինեին, ավելի հե՞շտ կլիներ բանակցելը։

-Շատ կարևոր է, թե ինչպիսի պատկերացումների կրող է անձը․ ես իմ գործունեության ընթացքում հանդիպել եմ և՛ ֆեմինիստ տղամարդկանց, և՛ հայրիշխանական՝ պատրիարխալ պատկերացումների տեր կանանց։ Կարևոր է, թե ինչպիսի պատկերացումների կրող կլինի այն կինը, որը կհայտնվի որոշումներ կայացնողի դերում կամ իշխանության ղեկին, և արդյո՞ք առաջ կտանի կանանց օրակարգը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան