Բաքուն սպառնում է. Արցախում ընտրության առաջ են․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի իշխանությունը պետք է պատասխանատվությունից չխուսափի․ արձագանքելով Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությանը՝ ասում է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Իշխանական պատգամավորն Արցախի նախագահի հնչեցրած մտքերը համարում է պատասխանատվությունից խուսափելու փորձ։ Մելքոնյանն ասում է՝ 30 տարի շարունակ Արցախի իշխանությունը որևէ պատասխանատվություն չի ստանձնել, այժմ եկել է պահը, երբ պետք է վերջապես ստանձնել այդ պատասխանատվությւոնը։ Ուշագրավ է, որ ՔՊ-ական պատգամավորն ընդդիմությանն է կոչ անում գնալ Արցախ, կանգնել իշխանության կողքին, որպեսզի, ինչպես Մելքոնյանը ձևակերպեց, ուրիշ քայլեր չանեն։

Երեկ Արցախի նախագահը հայտնեց՝ Բաքուն Ստեփանակերտի առջև վերջնագիր է դրել՝ «կա՛մ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»։

Հարությունյանի այս հայտարարությունից տարակուսած է նաև խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ այն համարելով խիստ վտանգավոր։

Որքան էլ վտանգավոր ու դժվար լինի, այդուհանդերձ, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Արցախում չկա այլ ճանապարհ, քան ինքնորոշման իրավունքի համար պայքարելը։

Չնայած այն հագնամանքին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, իշխանական պատգամավորը նեղսրտում է՝ ինչո՞ւ են ամեն հարցում մեղադրում վարչապետին։

Թեև 44-օրյա պատերազմից հետո իշխանությունը կառավարության 5-ամյա ծրագրում գրել է, որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, այդուհանդերձ, Գագիկ Մելքոյանն Ադրբեջանից հնչող սպառնալիքների ֆոնին հայտարարում է՝ Արցախի անվտանգության երաշխավորը ոչ թե Հայաստանն է, այլ Ռուսաստանը։

Այսօր Ռուսաստանից դժգոհել է պաշտոնական Բաքուն։ Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությանը մեղադրել է մարտի 5-ի զինված միջադեպի «փաստերը խեղաթյուրելու, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու մեջ»։ Մոսկվան կիրակի Արցախում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություն հայտնեց երեկ՝ հաստատելով, որ այդ օրն առաջինը հրազեն կիրառել է ադրբեջանական կողմը։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից կրկին պնդել են, թե Հայաստանը, իբր, զենք, զինամթերք ու այլ ռազմական տեխնիկա է տեղափոխում Արցախ։

Ի դեպ, փետրվարի վերջին Բաքու այցելած Լավրովը հայտարարել էր, թե Բաքվի այս կասկածները հնարավոր է փարատել  տեխնիկական միջոցների ներդրմամբ։

Անդրադառնալով Բաքվից հնչած սպառնալիքներին՝ իշխանական պատգամավորը, չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը, Արցախում ռազմական լայնածավալ գործողությունների հնարավորությունը չի բացառում։

ԼՂ-ում մարտի 5-ին տեղի ունեցած միջադեպին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը՝ շեշտելով, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան