Թուրքիայի երկրաշարժը տասնյակ միլիարդավոր դոլարի վնաս է պատճառել. այն կարող է Էրդողանին ընտրություններ արժենալ․ CNN

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը խլեց առնվազն 45,000 մարդու կյանք, միլիոնավորների անօթևան դարձրեց գրեթե մեկ տասնյակ քաղաքներում և հասցրեց անմիջական վնաս, որը գնահատվում է 34 միլիարդ դոլար կամ երկրի տարեկան տնտեսական արտադրանքի մոտավորապես 4 տոկոսը՝ ըստ Համաշխարհային բանկի տվյալների։ Սակայն երկրաշարժի անուղղակի արժեքը կարող է շատ ավելի մեծ լինել, և վերականգնումը կլինի ո՛չ հեշտ, ո՛չ արագ, ասվում է CNN-ի հրապարակման մեջ։

Թուրքական ձեռնարկությունների և բիզնեսի համադաշնությունը երկրաշարժի վնասների ընդհանուր արժեքը գնահատում է 84,1 միլիարդ դոլար, որի առյուծի բաժինը պետք է հատկացվի բնակարանների համար՝ 70,8 միլիարդ դոլար, կորցրած ազգային եկամուտը՝ 10,4 միլիարդ դոլար, իսկ աշխատանքային օրերը՝ 2,91 միլիարդ դոլար:

«Ես չեմ հիշում նման չափի տնտեսական աղետ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ»,- ասել է PolitikYol-ի տնտեսագետ Արդա Թունջանը։

Թուրքիայի տնտեսությունը դանդաղում էր դեռևս երկրաշարժից առաջ։ Տնտեսագետներն ասում են, որ տնտեսության մեջ կառուցվածքային թուլությունները միայն կսրվեն երկրաշարժի պատճառով և կարող են որոշել մայիսի կեսերին սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ընթացքը:

Թունջաի խոսքով՝ թեև երկրաշարժի ֆիզիկական վնասը հսկայական է, երկրի ՀՆԱ-ի ծախսերն այնքան ընդգծված չեն լինի՝ համեմատած 1999 թվականին Իզմիթի երկրաշարժի հետ, որը հարվածեց երկրի արդյունաբերական կենտրոնին և ավելի քան 17,000 մարդու կյանք խլեց։ Փետրվարի 6-ի երկրաշարժից առավել տուժած նահանգները կազմում են Թուրքիայի բնակչության մոտ 15 տոկոսը։ Նրանք նպաստում են երկրի ՀՆԱ-ի 9%-ին, եկամտահարկի 11%-ին և գյուղատնտեսության ու ձկնաբուծության եկամուտների 14%-ին։

Ըստ վերլուծաբանների ու տնտեսագետների՝ դեռևս հայտնի չէ, թե ինչպես է Թուրքիան վերականգնելու իր տնտեսությունը և ապահովելու իր նոր անօթևաններին։ Բայց դա կարող է առանցքային լինել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական ճակատագիրը որոշելու համար։

Կառավարության 2023 թվականի բյուջեն, որը հրապարակվել էր երկրաշարժից առաջ, նախատեսում էր ավելացնել ծախսերը ընտրական տարում՝ կանխատեսելով 660 միլիարդ լիրա (34,9 միլիարդ դոլար) դեֆիցիտ: Կառավարությունն արդեն հայտարարել է որոշ միջոցներ, որոնք, ըստ վերլուծաբանների, նախատեսված են Էրդողանի ժողովրդականությունը ամրապնդելու համար, ներառյալ՝ նվազագույն աշխատավարձի մոտ 55 տոկոսվ բարձրացումը, վաղաժամկետ կենսաթոշակի անցնելը և բնակարանների էժան վարկերը:

Վերլուծաբանները նաև ասում են, որ դեռ վաղ է հստակ ասել, թե տնտեսական հետևանքներն ինչ ազդեցություն կունենան Էրդողանի վերընտրվելու հեռանկարների վրա: Էրդողանի վարկանիշը դեռևս ցածր է ընտրություններից առաջ։ Միաժամանակ, անցյալ շաբաթվա հարցումները ցույց են տալիս, որ երկրաշարժից հետո ընդդիմությունը նոր աջակցություն չի ստացել։

Երկրաշարժից ամենավատ տուժած նահանգների մեծամասնությունը քվեարկել է Էրդողանի և նրա ղեկավարած իշխող ԱԶԿ-ի օգտին 2018 թվականի ընտրություններում, սակայն այդ նահանգներից մի քանիսում Էրդողանը և ԱԶԿ-ն հաղթել են ձայների մեծամասնությամբ կամ փոքր մեծամասնությամբ:

Թունջայի կարծիքով՝ երկրաշարժի տնտեսական հետևանքները իրական վտանգ են ներկայացնում Էրդողանի հեռանկարների համար:

«Թուրքիայի սոցիալական երկրաշարժի ուժգնությունը շատ ավելի մեծ է, քան տեկտոնականինը։ Իշխանության և ընդդիմության միջև քաշքշուկ է և, կարծես թե, հաղթողն անհայտ է լինելու մինչև ընտրությունների վերջը»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան