Ադրբեջանցիներին թո՞ւյլ են տվել մտնել Կաշեն և Դրմբոն. հակասական տեղեկություններ Արցախից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախից Կաշենի և Դրնբոնի հանքավայրեր ադրբեջանցիների մուտքի վերաբերյալ  հակասական տեղեկություններ են շրջանառվում։ Արցախի Հանրապետության ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, օրինակ, պնդում է, որ երեկ ադրբեջանցիներին թույլատրել են մտնել հանքերի տարածք։ Թե ինչ գործողություններ են նրանք իրականացրել, պատգամավորն ասաց՝ հայտնի չէ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, մինչդեռ, պնդում է՝ նման բան տեղի չի ունեցել։

Մոտ երեք ամիս առաջ, երբ մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատրվակով փակեցին Լաչինի միջանցքը, հրապարակային հիմնական պահանջը վերաբերում էր հենց Կաշենի և Դրնբոնի հանքավայրերի շահագործումը դադարեցնելուն, նաև այդ հանքերում ստուգումներ իրականացնելուն։ Հանքերի շահագործումն այս ընթացքում դադարեցվեց, սակայն այնտեղ ստուգումներ իրականացնելու պահանջ ադրբեջանցիները շարունակում են հնչեցնել։

Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները վերջին տասն օրվա ընթացքում արդեն երկրորդ հանդիպումն են անցկացրել։ Քննարկումների օրակարգի առնչությամբ կողմերի տեղեկությունները խիստ հակասական են։ Ըստ Արցախի ԱԳ նախարարության՝ քննարկվել են հումանիտար և ենթակառուցվածքային բնույթի հարցեր։ Ադրբեջանական կողմը, մինչդեռ, խոսում է ադրբեջանցիների հետ ինտեգրացիոն գործընթացների մասին։

Ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հանդիպումների մասին սուղ տեղեկությունների ֆոնին չի բացառում նման քննարկումների հավանականությունը։

Արցախի նախագահի մամուլի խոսնակը, սակայն, դարձյալ հակադարձում է՝ նման քննարկումներ չկան։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ռենտգեն սարքերի տեղադրման և բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողության մասին տեղեկություններին, Լուսինե Ավանեսյանը հորդորեց դիմել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրներին։

Բաքուն Լաչինի միջանցքում անցակետերի տեղադրման պահանջի մասին խոսում է արդեն տևական ժամանակ։ Լեռնային Ղարաբաղը ՀՀ-ին կապող ճանապարհի վրա տեխնիկական ստուգման հավելյալ միջոցների ներդրման մասին օրերս խոսել էր նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Փետրվարի 28-ին աշխատանքային այցով Բաքվում գտնվող Լավրովը Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետերի ստեղծում չի նախատեսում, բայց և շեշտել էր՝ առկա կասկածները, թե արդյո՞ք միջանցքն օգտագործվում է՝ ինչպես հարկն է, տեխնիկական միջոցներով փարատելու հնարավորություն կա։ Ռուսաստանցի դիվանագետի այս հայտարարությունից անցել է երեք օր, սակայն Հայաստանի ԱԳ նախարարությունը դրան որևէ կերպ չի արձագանքել։

Պաշտոնական Երևանն այս քննարկմանը ներգրավվա՞ծ է, թե՞ ոչ․ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՀ Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Լիլի Մինասյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց։

Արցախի իշխանության ներկայացուցիչները պնդում են՝ ռենտգեն սարքերի տեղադրմանը կողմ կլինեն միայն այն դեպքում, եթե դրանց նկատմամբ վերահսկողությունն իրականացնեն ռուս խաղաղապահները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան