Ինչու պաշտոնանկ արվեց Ռուբեն Վարդանյանը․ նրա պաշտոնավարման ընթացքն ու ազատման պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակումից շուրջ չորս ամիս անց նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնանկ արեց Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնի դարձավ օրվա երկրորդ կեսին՝ Արցախի կառավարության նիստից հետո։ Տարածված հաղորդագրության մեջ, սակայն, Վարդանյանին պաշտոնանկ անելու պատճառների մասին այդպես էլ հստակ ոչինչ չկա։

Հարությունյանի խոսքը մեջբերելով՝ նախագահականը հայտնում է․ «Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը և Արցախը զարգացնելու և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս և պետության, առանց փակագծեր բացելու, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատել պետական նախարարի պաշտոնից: Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով»։

Ծավալուն խոսքում Հարությունյանը վստահեցնում է՝ Ռուբեն Վարդանյանին այդ պաշտոնում նշանակել է ինքը, իսկ այդ որոշումը համաձայնեցրել է միայն արցախցիների և կառավարության հետ։ Իսկ քննադատություններին, թե Վարդանյանի պաշտոնանկությունն Ադրբեջանի թելադրանքն է, Հարությունյանը հակադարձում է, թե որևէ մեկը չի կարող ավելի մեծ ցավ ապրել Վարդանյանին ազատելու որոշումից, քան ինքը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կուրսի շուրջ Արցախի նախագահի և Ռուբեն Վարդանյանի տարաձայնություններին, Հարությունյանը վստահեցնում է․ «Երկուսիս ռազմավարական նպատակն Արցախի հայկական, անկախ ու անվտանգ ապագան է, երկուսս էլ ունենք նույն ընկալումը Արցախի ժողովրդի կենսական շահերի ու կարմիր գծերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, մեր կարճաժամկետ մոտեցումներն ունեն որոշակի մարտավարական տարբերություններ, որոնց հիմքում ընկած են մեր ընկալումների տարբերությունները որոշակի գործոնների վերաբերյալ, այդ թվում՝ աշխարհի ու տարածաշրջանի խիստ անկանխատեսելի անկայունությունը, կարմիր գծերի պաշտպանության մեթոդները, հայկական ռեսուրսների ու լծակների կիրառման արդյունավետությունը, աշխարհաքաղաքական դերակատարների շահերի ու լծակների ազդեցությունը»։

Հարությունյանը նաև նշում է, թե բարձր է գնահատում Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման, թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված և Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնում նշանակվեց նոյեմբերին։ Հարությունյանը նրան տվեց որոշումներ կայացնելու լայն լիրազորություններ։

Վարդանյանի նշանակումից, սակայն, մեկ ամիս էր անցել, երբ Բաքուն փակեց Արցախը Հայաստանին և աշխարհին կապ միակ ճանապարհը։ Արդեն 2․5 ամիս է՝ Լաչինի միջանցքը փակ է։ Շրջափակված Արցախում պետնախարարը շարունակ խոսում էր Արցախը հայկական պահելու  մասին և պնդում, թե դրա համար պետք է պայքարել։

Նրա նշանակման փաստը, սակայն, հարուցեց Բաքվի դժգոհությունը։ Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնը զբաղեցնելուց ընդամենը երկու շաբաթ անց Ալիևը հայտարարեց, թե Բաքուն չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների և, իր ձևակերպմամբ, «Մոսկվայից ուղարկված Վարդանյանի հետ»։

Ավելի ուշ Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ, որին հայկական կողմը չէր մասնակցում Լաչինի միջանցքի փակման պատճառով, Ադրբեջանի արտգործնախարարն արդեն ռուս գործընկերոջ ներկայությամբ հայտնեց իրենց դժգոհությունը Ռուբեն Վարդանյանի նշանակման  և Արցախում նրա ներկայության առնչությամբ։

Բայրամովը պնդեց, թե Ռուբեն Վարդանյանի գործունեությունը «հանցավոր արկածախնդրային բնույթ է կրում», որին անհապաղ պետք է վերջ դրվի, և Վարդանյանը անհապաղ պետք է լքի Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանցի դիվանագետը նաև նշել էր, թե որքան շուտ Վարդանյանը լքի տարածաշրջանը, այնքան լավ բոլորի համար։ Ըստ Բայրամովի՝ Վարդանյանի ներկայությունից առաջին հերթին տուժում է տեղական բնակչությունը, և մինչ նրա՝ Արցախ տեղափոխվելը եղել են «դրական տեղաշարժեր»։ Լավրովը տեղում հակադարձեց ադրբեջանցի գործընկերոջը՝ պնդելով, թե Վարդանյանը Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի։

Արդեն հունվարի կեսին լուրեր շրջանառվեցին Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի մասին։ Վարդանյանը, սակայն, հայտարարեց՝ չի պատրաստվում հեռանալ։ Զուգահեռ շարունակվում էր Բաքվից հնչել Վարդանյանին Արցախից հեռացնելու պահանջ։ Իսկ անցած շաբաթ Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց՝ պատրաստ է խոսել Ղարաբաղի հայ բնակչության հետ, եթե Ռուբեն Վարդանյանը հեռանա «իրենց հողից»։ Քննարկմանը ներկա Հայաստանի վարչապետը որևէ կերպ չհակադարձեց Ալիևին։ Դրանից հետո արդեն Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին լուրերն առավել ակտիվացան։ Ի դեպ, նրա հեռանալուն կողմ են արտահայտվում  նաև Հայաստանի իշխանական շրջանակները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց՝ Արցախի իշխանությունը պետք է նրան ճանապարհի, իր ձևակերպմամբ՝ «մայր Ռուսաստան»։ Այսօր Արցախի նախագահականի տարածած հաղորդագրությունում նաև ասվում է՝ Վարդանյանն Արցախից չի հեռանալու։ Ի դեպ, այդ մասին նաև նրա խորհրդական Մեսրոպ Առաքելյանն է նշել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան