Թուրքիայում ընտրությունները 99,9 տոկոսով կանցկացվեն մայիսի 14-ին․ թուրք իշխանամետ լրագրող

Լուրեր

17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները 99,9 տոկոս հավանականությամբ տեղի կունենան մայիսի 14-ին։ Այս մասին հայտարարել է իշխանական շրջանակներին մոտ կանգնած թուրք լրագրող Հանդե Ֆիրաթը, գրում է Gercek News-ը։

Ֆիրաթը CNN Turk-ին ասել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները երկու հանդիպում են անցկացրել ընտրությունների օրվա հետ կապված քննարկումների համար։

«Այս հանդիպումների արդյունքներով՝ 99,9 տոկոս հավանականությամբ ընտրությունները կկայանան մայիսի 14-ին»,- ասել է նա։

Ըստ լրագրողի՝ հանդիպումների ընթացքում արված տեխնիկական գնահատումների արդյունքը ներկայացվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն էլ իշխանություններին հրահանգել է անել այն, ինչ տեխնիկապես անհրաժեշտ է մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների համար։

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո ընտրությունների հետաձգման հարցը դարձել է քննարկումների առարկա։ Անցյալ շաբաթ Էրդողանի ղեկավարած իշխող կուսակցության պաշտոնյան Reuters-ին ասել էր, որ երկրաշարժերից հետո «ֆիզիկապես պայմանները հարմար չեն» ընտրությունները ժամանակին անցկացնելու համար՝ ազդարարելով դրանք նոյեմբեր տեղափոխելու մասին:

Ընդդիմադիր կուսակցությունները, մյուս կողմից, կտրականապես մերժում են քվեարկության հետաձգումը՝ հայտարարելով, որ նման քայլը հարված կլինի ժողովրդավարությանը, քանի որ այն հակասում է Թուրքիայի Սահմանադրությանը:

Էմմա Չոբանյան