Խորքային քննություն պիտի տարվի, պարզվի` ինչ է եղել հրդեհից առաջ. Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ազատ գյուղի զորամասի կացարանում մահացած զինծառայողների ծնողների կողմից Կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը համապարփակ ներկայացվել է համապատասխան պաշտոնյաներին իրենց պահանջներ, վերջիններիս կողմից խոստացվել է ներկայացնել տեղեկատվության հանդիպման հնարավորության մասին: Այս մասին այսօր ՊՆ-ի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց 15 զոհված զինծառայողներից 14-ի ծնողների պահերի պաշտպան Նորայր Նորիկյանը:

Նրա խոսքով՝ ծնողների խիստ անվստահությունը այս վարույթի նկատմամբ առկա է, այդ անվստահությունն ու կասկածանքը ծնվել է հունվարի 19-ից սկսած, երբ կառավարության նիստում և իրավասու պաշտոնյաների կողմից հնչել են հակասական հայտարարություններ։

«Ծնողները շատ հիմնավորված հարցեր են բարձրացնում: Ես ակնկալում եմ, որ այս գործով քննության առարկա դարձվեն հնարավոր բոլոր վարկածները: Օրինակ՝ սպանության վարկած, դիտավորությամբ կյանքից զրկելու վարկած, թունավորման վարկած, դիվերսիայի վարկած և տարբեր այլ վարկածներ:

Եթե մենք համադրում ենք հրապարակված տեղեկությունները, ստանում ենք բացասական պատկեր: Եթե վերլուծում ենք կապիտանի կողմից հրապարակ բերված ցուցմունքները, ակնհայտ է դառնում, որ հրդեհի բռնկման պահից մինչև 15-20 րոպե տևողությամբ ժամանակահատվածը բավարար էր, որ զինծառայողները դուրս գային տարածքից: Բայց ակնհայտ է, որ զինվորները ոչ մի գործողություն չեն կատարել: Դա հնարավորություն է տալիս արձանագրելու, որ զինվորները պարզապես կենդանի չեն եղել, հակառակ դեպքում ողջամիտ քայլեր կձեռնարկեին այդ տարածքից դուրս գալու համար։

Պետք է պատասխանել հետևյալ հարցին. հրդեհը հետևա՞նք է ինչ-որ հետքեր թաքցնելու, թե՞ անփույթ գործընթաց է: Պետք է պարզել, թե որն է զինվորների մահվան պատճառը։

Առկա տեղեկավությունը մեզ թույլ է տալիս չվստահելու ներկայացված վարկածին, որ երեխաները մահացել են հրդեհի պատճառով»,- նշեց իրավապաշտպանը:

«Խորքային քննություն պիտի տարվի, պարզվի` ինչ է եղել հրդեհից առաջ»,- ընդգծեց Նորիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։