«Մեր անկախությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ․ այլ ճանապարհ չունեինք»․ Արցախի ԱԺ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախում այսօր՝ փետրվարի 20-ին հրավիրվել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն է՝ «Արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ»:

Մտքերի փոխանակության ժամին հանդես եկավ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  նախագահ Վահրամ Բալայանը:  Իր ելույթում նա անդրադարձավ պայքարի առանձնահատկություններին և խոսեց այսօր առկա մարտահրավերների մասին։

Երբ մոռանում ենք պայքարի գաղափարը, մեր պատմությունը վկայում է, որ բազում դժվարություններ ենք ունենում և չենք կարողանում հաղթահարել մարտահրավերները։ Այս մասին հայտարարեց  Բալայանը։

«Ժամանակի ընթացքում, թե՛ 17-րդ դարում Անգլիայում,  թե՛ 18-րդ դարում Ֆրանսիայում, Միացյան Նահանգներում քաղաքացիական պատերազմից հետո մարդու ազատ ապրելու իրավունքը դարձել է օրենք, ոչ միայն այս ժողովուրդների համար, այլև այն բոլոր ժողովուրդների համար, ովքեր ուզում են այս երկրագունդի վրա արարել ու ստեղծել։ Մեր ժողովրդի զավակները, դա սկզբունք դարձնելով դարերի ընթացքում պայքարել են, որպեսզի հայոց աշխարհում ապրի հայ մարդը ու արարի։ Փետրվարի 20-ի որոշումը այդ պայքարի արդյունքն է։ Մենք գնացինք այդ ճանապարհով որպես մարդու իրավունքները հարգող, ազատ ապրող ժողովուրդ։ Դեռևս 1917թ․-ի դեկտեմբերի 2-ին մի որոշում կայացվեց Ռուսաստանի ժողովուրդի իրավունքների դեկլարացիան որտեղ 2-րդ հոդվածում ասում էր, որ Ռուսաստանի տարածքում ապրող ժողովուրդները ազատ են և իրավունք ունեն իրենց անկախ պետությունները ունենալու։ Բոլշևիկայն ռեժիմը տոտալիտար էր եղել, բայց չէր կարող համամարդկային արժեքներից վեր կանգնել։  Այդ ամենը հետագայում ամրագրվեց 1977թ․-ի ԽՍՀՄ սահմանադրության մեջ և 70-րդ հոդվածով տալիս է այդ իրավունքը և մեր փետրվարի 20-ի որոշումը Խորհրդային Հայաստանի վերամիավորվելու  հետ կապված և հետագայում մեր ընդունած որոշումները, որը նաև ձևակերպված է մեր հայտարարության մեջ, խոսքը վերաբերվում է 91թ․-ի սեպտեմբերի 2-ին , դեկտեմբերի 10-ի հանրաքվեին։ Դա չի հակասում ոչ միայն ԽՍՀՄ օրենսդրությանը, այլ նաև միջազգային օրենքին»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորն ընդգծեց՝  մեր ազատությունը և անկախությունը որևէ կապ չունեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։

«Մենք երբևէ հավակնություն չենք ունեցել Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Մենք չէինք կարող մնալ խորհրդային երկրի փլատակների տակ, մենք ընտրել ենք այդ ճանապարհը և պետք է գնային այդ ճանապարհով։ Այն գաղափարները, որոնք շատ դեպքերում նաև ռուսական հանրային մտքի մեջ էլ է տիրական, այս վերջերս պետական Դումայում պատգամավորնեից  մեկը դրա մասին խոսում էր, որ Խորհրդային միությունը կործանվեց, բերում է պատճառներ, խոսում է նաև Ղարաբաղյան կոմիտեի մասին, դա իրականությանը չի համապատասխանում։ Խորհրդային երկրի կործանումը որևէ կապ չունի Ղարաբաղյան շարժման հետ, դա խոր տնտեսական  քաղաքական օրինաչափությունների հետևանք է։ Ժողովուրդները, որոնք  շարժվում են այդ օրինաչափություններով հաջողակ են լինում։ Մենք չենք կարող դրանից դուրս գալ և փորձել կազմակերպել մեր հանրային կյանքը, մենք հաջողություն այդտեղ չենք կարող ունենալ։ Մենք գնացինք այդ ճանապարհով նաև 91-94թ․-ի մեր պատերազմի տարիներին ու հաջողության հասանք, մեր հույսը չդրեցինք որևէ մեկի օգնության վրա։ Այս պայքարի ժամանակ մենք զենք չենք ունեցել, բայց ժողովուրդը իր կամքին հավատարիմ և իր ուժերին հավատարիմ գնաց այդ ճանապարհով և հաջողություն արձանագրեց։ Անընդհատ մուրալ խաղաղություն, ազատություն, չի լինում այդպիսի բան, ոչ մի ստրկատեր իր ստրուկին ազատությունը սկուտեղի վրա չի մատուցում։ Դա ձեռք է բերվում պայքարի միջոցով, Հայրենիքը պահվում է պայքարի միջոցով ։ Պատահական չէ, որ մեր հայտարարության մեջ պայքար բառը և Հայրենիք բառը համատեղ են, գրել են մեծատառերով»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։