Հայհոյանքների մեջ փորձել ենք տեսնել` ինչ ռացիոնալ բան կա. Փաշինյանը` ակադեմիական քաղաքի ստեղծման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 20:24
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կառավարությունը 240 միլիոն 542 հազար դրամ տրամադրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման և անխափան իրականացման նպատակով:

«2023 թվականին լրանում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Կինոյի հիմնադրումը եղել է խոշորագույն մշակութային իրադարձություն, որով մենք էլ ներգրավվել ենք համաշխարհային գեղարվեստական պրոցեսների մեջ:

Այս համատեքստում, ինչպես նաև Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 30-ամյա հոբելյանի շրջանակում այս տարի առաջին անգամ ԿԳՄՍ նախաձեռնությամբ հրատարակվել է ռեժիսորին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որի շնորհանդեսն արդեն եղել է:

2022 թվականին Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և հիշարժան տարեթվերի օրացույցում», որից հետո վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, այն արդեն իրականացրել է միջոցառումների ծրագրերը կազմելու աշխատանքները»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

նախարարի խոսքով՝ իրականացվելու է «Հայկական կինոդար» ծրագիրը, որը մեկնարկելու է ապրիլի 16-ից և տևելու է շուրջ 1 տարի: Հայկական դասական և ժամանակակից ֆիլմեր ցուցադրվելու են մարզերում և Երևանում: Դրանք ուղեկցվելու են քննարկումներով:

Կինոդպրոց է բացվելու Դեբետում, որտեղ 12-16 տարեկան երեխաներն անցնելու են կինոյի պատմություն, սցենարի վարպետություն և նմանատիպ առարկաներ։

Անցկացվելու է նաև անիմացիոն ֆիլմերի շաբաթ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ կինոյի հարյուրամյակը կարևոր իրադարձություն է և պետք է ընկալել որպես անկյունաքար հետագա ռազմավարական ծրագրերն իրականացնելու ճանապարհին:
«Արդեն քննարկվում է «Հայֆիլմ» կինոստուդիայի ապագան և ճակատագիրը, և մենք, կարծում եմ, շատ մոտ ենք ռազմավարական որոշում կայացնելուն և այդ տարածքում կունենանք արվեստների ավագ դպրոց, արվեստների համալսարան, և սա ծրագրի մի հատվածն է, որը կզարգանա և կհասնի Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտի տարածք»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև ակադեմիական քաղաքի նախագծին և նշեց, որ երկար են մտածել այս հարցի շուրջ․ «Աշխատել ենք ուշադիր լսել բոլոր քննադատությունները, նույնիսկ հայհոյանքների մեջ փորձել ենք տեսնել, թե ինչ ռացիոնալ բան կա, և կարծում եմ, որ շատ բնական ճանապարհով եկել ենք այս որոշմանը, որ ակադեմիական քաղաքը մեր ապագան կանխորոշող ամենակարևոր ծրագրերից մեկն է և մենք հետևողականորեն պետք է այդ ծրագիրն իրականացնենք: Որքան էլ դժվար լինի տեխնիկական, ֆինանսական առումով, մենք պետք է պարտադիր անենք, և այս առումով մեր քաղաքական կամքը այս ընթացքում ավելի ու ավելի ամրացել է, և սա շատ մանրամասն քննարկել և ծանր ու թեթև ենք արել»։

Մանրամասները՝ տեսանյութում։