ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նախօրեի ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներին ու ընդդիմադիր ակտվիստ Բահթիյար Հաջիևի ձերբակալմանը։ Հարցին՝ արդյո՞ք պետքարտուղար Բլինքենը երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում բարձրաձայնել է Հաջիևի հարցը։

«Երբ պետքարտուղարը խոսում է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, նրանք քննարկում են հարցերի լայն շրջանակ։ Նրանք իհարկե, քննարկում են Լեռնային Ղարաբաղը, տարածաշրջանային հարցեր, սակայն նաև ավելի լայն խոսակցություն է ծավալվում մարդու իրավունքների շուրջ։  Ամրապնդելով մարդու իրավունքները ցանկացած երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում, իր հերթին ամրապնդում է երկկողմ հարաբերությունները»,-ասել է Փրայսը։

Խոսելով բանտարկված ու հացադուլի մեջ գտնվող Հաջիևի վատթարացող առողջական վիճակի մասին՝ պետդեպի խոսնակը նշել է, որ իշխանությունները պատասխանատվություն են կրում այդ ամենի համար։

«Երբ ինչ-որ մեկը բանտարկվում է, այս դեպքում՝ քաղաքական դրդապատճառներով, իշխանությունների պարտականությունն է բժշկական օգնություն ցուցաբերել, ապահովել այս անձի տարրական կարիքները, և ,իհարկե, ինչպես մենք ասացինք այլ համատեքստերում, ովքեր պահում են նրան, ի վերջո պատասխանատու են նրա բարօրության համար»,-նշել է Փրայսը։

Հավելենք, որ Հաջիևը 2022-ի դեկտեմբերի 9-ին ձերբակալվել է «խուլիգանության» և «դատարանի նկատմամբ արհամարհանքի» մեղադրանքով։ Նա կտրականապես հերքում է այս պնդումները, և հացադուլ է հայտարարել։

ԱՄՆ մի շարք սենատորներ օրերս պահանջել էին Ադրբեջանի իշխանություներից ազատ արձակել Հաջիևին ու բոլոր քաղբանտարկյալներին։ ԱՄՆ Պետքարտուղարությունը ևս մի քանի անգամ նման կոչերով է հանդես եկել։

Էմմա Չոբանյան