Սահմանը կբացվի՞. Մարգարայում հակասական տրամադրություններ են բեռնատարների անցնելուց հետո. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարգարայի կամրջից այն կողմ հայ-թուրքական սահմանն է, որը Թուրքիայի իշխանությունները փակել են 1993 թվականին։ 30 տարի անց այն առաջին անգամ բացվեց Մարգարա գյուղի մոտ փետրվարի 11-ին։ Փշալարերն ու մյուս արգելապատնեշները կարճ ժամանակով մի կողմ տարվեցին, որպեսզի երկրաշարժից տուժած Թուրքիա անցնեն հինգ բեռնատարներ՝ բարձված ՀՀ կառավարության հատկացրած շուրջ 100 տոննա հումանիտար օգնությամբ։

Հայաստանից Թուրքիա օգնությունն անցել է երկու երկրները միմյանց կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ Արմավիրի մարզի Մարգարա գյուղում գտնվող կամրջով։ Դեպի կամուրջ տանող միակ ճանապարհը սկիզբ է առնում Մարգարայի գյուղամիջից։ Ճանապարհը հայ և ռուս սահմանապահների հսկողության տակ է։ Այսօր վաղ առավոտից Մարգարայի բնակիչներից ոմանք հավաքվել էին, քանի որ լսել էին, թե Թուրքիա օգնություն տարած բեռնատարները վերադառնում են։

Միաժամանակ քննարկում են՝ արդյո՞ք Թուրքիա հումանիտար օգնություն, ինչպես նաև 27 փրկարար ուղարկելու որոշումը կնպաստի Երևանի և Անկարայի սառը հարաբերությունների կարգավորմանը։

Երևանից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարգարայում՝ հայ-թուրքական սահմանի հարևանությամբ ապրող մարդիկ միանշանակ դիրքորոշում չունեն՝ ցամաքային սահմանը պե՞տք է բացել, թե՞ ոչ։ Նրանցից յուրաքանչյուրն իր տեսակետն ու հիմնավորումն ունի։

Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խոսակցությունների ֆոնին Մարգարայի բնակչուհիներից մեկը տարակուսած է՝ ինչպե՞ս հարևանություն անել թուրքերի հետ, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան զինվորականներ ու «Բայրաքթար»-ներ էր ուղարկել՝ հայերին ոչնչացնելու համար։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ գործողություններն ակտիվացան 44-օրյա պատերազմից հետո։ Արցախյան հիմնախնդրի պատճառով Հայաստանի հետ սահմանը միակողմանի փակած Թուրքիան մշտապես է նախապայմաններ առաջ քաշել այն բացելու համար։ Մարգարայում նախապայմաններով սահմանների բացմանը դեմ են։

Factor TV-ի տեղեկություններով՝ 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Թուրքիայի պետական կառույցների ներկայացուցիչները հանդիպել են հենց Մարգարա գյուղի կամրջի մոտ։ Կողմերը նմուշառում են վերցրել կամրջից՝ պարզելու, թե որքանով է այն պատրաստ շահագործման։ Հայկական կողմի փորձաքննության արդյունքը դրական է եղել։ Եվ կամուրջը, փաստորեն, մի քանի օր առաջ շահագործվեց, իսկ թե փշալարերն ու արգելապատնեշները ե՞րբ ավելի երկար ժամանակով կբացվեն, հարցն առայժմ մնում է օդում կախված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան