ՌԴ-ն հայտարարում էր խաղաղ բանակցությունների մասին՝ փորձելով հետաձգել Ուկրաինային տանկերի մատակարարումը․ ISW

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) իր վերջին զեկույցը նվիրել է ռուսական տեղեկատվական գործողությունների վերլուծությանը, որոնք նախատեսված են ռազմաճակատում Մոսկվայի որոշակի նպատակներին աջակցելու կամ ռազմական պարտությունների հետևանքները մեղմելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը, հնարավոր է, «կրկին գաղտնի տեղեկատվական արշավներ իրականացնի», որոնց մի մասն ուղղված է Ուկրաինային արևմտյան ռազմական օգնությունը խափանելուն կամ դանդաղեցնելուն:

Նշվում է, որ Ռուսաստանի բազմաթիվ հայտարարությունները 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին միջուկային էսկալացիայի վտանգի մասին անհրաժեշտ էին՝ «Արևմուտքին համոզելու Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը դադարեցնելու անհրաժեշտության մասին, որը նրան անհրաժեշտ էր Խարկովի մարզում ռուսական զորքերի կրած ջախջախիչ պարտություններից հետո հակահարձակումները շարունակելու համար»: Միջուկային հռետորաբանությունը նաև սկսեց ավելանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մոբիլիզացիա սկսելու որոշումից հետո, ինչը նրան բարդ դրության մեջ դրեց՝ ինչպես միջազգային հարթակում, այնպես էլ  երկրի ներսում։

Ինստիտուտի մասնագետների կարծիքով՝ «այժմ պարզ է, որ խաղաղության բանակցությունների շուրջ ռուսական տեղեկատվական արշավը, որը հատկապես ինտենսիվ դարձավ 2022 թվականի դեկտեմբերին, նպատակ ուներ նաև հետաձգել արևմտյան տանկերի և այլ առաջադեմ սարքավորումների մատակարարումը, որոնք անհրաժեշտ են ուկրաինական հակահարձակումները շարունակելու համար»։ Դա անհրաժեշտ էր Մոսկվայի սեփական հարձակողական ծրագրերի համար հիմք ստեղծելու նպատակով։ Մոսկվան շարունակում է պնդումներն այն մասին, որ Ուկրաինան մտադիր է սպառնալ Ռուսաստանին հեռահար զենքերով և տանկերով, այլ ոչ թե նման զենքով ազատագրել սեփական տարածքը:

«Ռուսաստանը շարունակելու է օգտագործել տեղեկատվական գործողությունները որպես զենք՝ ուղղակիորեն աջակցելու Ուկրաինայում գաղտնի ռազմական գործողություններին, հատկապես այն բանից հետո, երբ նրան հաջողվեց վերականգնել նախաձեռնությունը Արևելյան Ուկրաինայի ճակատում»,- եզրակացնում են ISW-ի փորձագետները:

Միաժամանակ, նրանց կարծիքով, Կրեմլը մշտապես ուռճացնում է Բախմուտի շուրջ իր հաջողությունների կարևորությունը, սակայն «նման տեղեկատվական գործողությունների արդյունավետությունը նվազում է, քանի որ թե՛ Ուկրաինան, թե՛ պատերազմին աջակցող ռուս ազգայնականներն այլևս այնքան էլ հակված չեն ընդունել ռուսական մոտալուտ հաղթանակի մասին պնդումները»։

«Պատճառը մեկ տարին է, որի ընթացքում Ռուսաստանը ցուցաբերել է ռազմական ոչ կոմպետենտություն»,- նշում են ինստիտուտի փորձագետները։

Էմմա Չոբանյան