43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ 14 տարի շարունակ մի կնոջ թրաֆիքինգի ենթարկելու համար․ ՔԿ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում թրաֆիքինգի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ:

ՔԿ հաղորդմամբ՝ 2023թ. փետրվարի 6-ին Կոտայքի մարզի 66-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ նույն մարզի բնակչի կողմից իրեն մուրացկանության դրդելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիակնության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 66-ամյա կինը, դեռևս 2009 թվականին վարձակալական հիմունքներով բնակվելով Երևան քաղաքում, ծանոթացել է նույն հասցեում վարձակալական հիմունքներով բնակվող 43-ամյա տղամարդու հետ, ով նյութական կախվածության մեջ է գցել նրան և օգտվելով վերջինիս միայնակ և անօգնական վիճակից՝ ենթարկել շահագործման՝ տարիներ շարունակ ստիպելով զբաղվել մուրացկանությամբ:

Քննության տվյալներով՝ 66-ամյա կինը 43-ամյա տղամարդուն խնդրել է շինարարական աշխատանքներ կատարել, ինչի դիմաց տղամարդը պահաջնել է 3000 ԱՄՆ դոլար: Տեսնելով, որ կինը չի կարողանում վճարել պահանջված գումարը՝ տղամարդը նրան դրդել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում մուրացկանությամբ գումար հավաքել, օրվա ընթացքում հավաքաված ողջ գումարը՝ մոտ 35-40.000 ՀՀ դրամ, տալ իրեն, իսկ երբ կինը չի համաձայնել, կամ փոխանցված գումարը քիչ է եղել, ծեծի է ենթարկել նրան:

Բացի այդ, ըստ նախնական տվյալների, տղամարդը, նպատակ ունենալով տիրանալու 66-ամյա կնոջ կենսաթոշակի գումարներին, նրան հաշվառել է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գտնվող իր տանը, կնոջ անվամբ ձևակերպել տարիքային կեսնաթոշակ, որը, քննության տվյալներով, յուրացրել է:
Մի քանի անգամ կինը փորձել է փախչել, սակայն տղամարդն ամեն անգամ պարզել է նրա գնտվելու վայրը, ստիպելով տարել է իր տուն, փախուստի դիմելու համար ծեծի ենթարկել ու կրկին հարկադրել զբաղվել մուրացկանությամբ:

Վերջին անգամ կինը փախել է 2023թ. հունվարի 31-ին, մի քանի օր մնացել է փողոցում, որից հետո ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների շնորհիվ տեղափոխվել է անօթևանների համար նախատեսված կացարան:

ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով Կոտայքի մարզի հիշյալ բնակիչը ձերբակալվել է։
Օրենքով սահմանված կարգով խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է տուժողի կենսաթոշակի բանկային քարտը, 70.200 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև՝ տեսակավորված և առանձին պարկերում հավաքված 1.299.750 ՀՀ դրամ մետաղադրամներ: Նախնական տվյալներով՝ առգրավված մետաղադրամները հադիսացել են մուրացկանությամբ զբաղվելու ընթացքում հավաքված գումարը:

Տվյալ անձի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նաև տուժող կնոջ անձնագիրը, սոցիալական քարտը։

Վարույթ իրականացնող մարմնի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է և տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: