ԵՄ դիտորդները չեն կարող հրահրել անկայունություն․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
Բոլորը

Եվրամիության դիտորդներն անկայություն չեն կարող հրահրել։ Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով նրանց տեղակայմանը՝ հայտարարեց խորհրդարանի իշխանական պատգամավոր Արման Եղոյանը։

«ԵՄ դիտորդները գալիս են դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի տարածքից։ Եթե որևէ մեկը մտադրություն չունի ադրբեջանական տարածքից հայկական տարածքի վրա հարձակվելու, ինքը որևէ մտահոգություն պետք է չունենա այս առաքելության գալով»,- նշեց պատգամավորը։

ԵՄ դիտորդների տեղակայման որոշումից հետո սուր արձագանքներ են հնչում ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Ռուսաստանից։ Նախօրեին այդ առնչությամբ մեղադրանքներ էր հնչեցրել նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը։ Նա ԵՄ առաքելության՝ քաղաքացիական լինելու հանգամանքը կասկածի տակ է դրել՝ ասելով, թե դրա կազմում լինելու են ֆրանսիացի ժանդարմներ։

Եղոյանը թեև չպարզաբանեց, թե որոնք են լինելու ժանդարմների գործառույթները և ինչով են տարբերվելու դիտորդներից, այդուհանդերձ, շեշտեց՝ խոսքը բացառապես քաղաքացիական առաքելության մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան