Գլուխները պատին են տվել նախագահ Սարգսյանի արժանապատվությանը կասկածողները. Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
Բոլորը

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կարելի է բնորոշել որպես ռեպրեսիաների նոր փուլ: Դա ունի երկու հիմնական պատճառ» այսօր լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննվելու հանգամանքին:

Մամիջանյանի խոսքով՝ առաջին պատճառը շատ պարզ է․ «Տիկին Վարդապետյանը պետք է վաստակի այն, ինչի համար նշանակվել է այդ պաշտոնին, նա այդ պաշտոնին նշանակվել է՝ ծառայելու համար Փաշինյանի ռեպրեսիվ բութ գործիք», –
Երկրորդ պատճառը, պատգամավորի խոսքով, շատ ավելի վտանգավոր է: «Ցանակացած ժամանակ, երբ Հայաստանն ու Արցախը կանգնած են շատ վտանգավոր զարգացումների առջև, Հայաստանում սրվում են քաղաքական շինծու քրեական գործերի բացումներ», – ասաց Մամիջանյանը:

Ընդդիմադիր պատգաաաաաամավորի խոսքով՝ Սերժ Սարգսյանի դեմ հերթական քրեական գործը կարվել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ ամբողջ հանրությունը կանգնած էր Արցախի կողքին, իսկ ՀՀ երրորդ նախագահը ֆիզիկապես գտնվում էր Արցախում:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի կարծիքով՝  Հայաստանին ու Արցախին սպասվում են էլ առավել դաժան օրեր:

«Երեկ որոշ շրջանակներ իրենց թույլ տվեցին ասել ու շրջանառել այնպիսի ստեր, որոնք չէր համարձակվել ասել անգամ Աննա Վարդապետյանը, այսինքն՝ իրենք եղան Փաշինյանից ավելի Փաշինյան՝ փորձելով նախագահի հարցաքննվելու փաստը ներկայացնել ինչ-որ աբսուրդային լույսի ներքո:  Բոլոր այն մարդիկ, ովքեր անհիմն թիրախավորում են այս  կամ ընդդիմադիր գործչին, ծառայում են Փաշինյանին։ Իսկ տարածված տեղեկության հետ կապված պետք է ասեմ՝ գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով կհանդգնի կասկածել Սերժ Սարգսյանի արժանապատվության ու մարտական ընկերների կողքին կանգնելու հատկանիշների վրա», – ընդգծեց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։