ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը մասնակցել է Կոնգրեսում ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձին

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Կարապետյանը երեկ Կոնգրեսում ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «Պետության վիճակը» ամենամյա ուղերձին: Ռոբերտ Ավետիսյանը Կոնգրես է հրավիրված եղել Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի կողմից: Այս մասին տեղեկանում ենք «Ասպարեզ» պարբերականից:

«Ես երախտապարտ եմ կոնգրեսական Շիֆի հրավերի համար՝ մասնակցելու «Պետության վիճակի» մասին ելույթին: Իսկապես ոգեշնչող էր ականատես լինել, թե ինչպես է այս ժողովրդավարական ավանդույթը շարունակվում դարերի ընթացքում և առաջ մղում համընդհանուր մոտեցումները՝ դրանով իսկ նպաստելով Միացյալ Նահանգների քաղաքական համակարգի հզորությանը: Միևնույն ժամանակ, ես շատ բարձր եմ գնահատում այս պատմական հնարավորությունը, քանի որ Արցախի Հանրապետության իմ բոլոր հայրենակիցները շարունակում են դիմակայել Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման հետևանքով առաջացած հսկայական մարտահրավերներին։ Սա հիանալի առիթ էր՝ ուշադրություն հրավիրելու Բաքվի ավտոկրատ վարչակարգի կողմից Արցախում 120 000 մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վրա։ Հուսով ենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի և վարչակազմի հետևողական ջանքերով և աջակցությամբ Արցախի շրջափակումը կավարտվի, մենք կհաղթահարենք հումանիտար ճգնաժամը և կշարունակենք ինքնիշխան ժողովրդավարություն կառուցելու մեր ուղին», – ասել է Ավետիսյանը։

Կոնգրեսական Ադամ Շիֆը Ավետիսյանի այցը Կոնգրես ևս մեկ անգամ առիթ է դարձրել՝ խոսելու Արցախում տիրող ծանր իրավիճակի մասին:

«Այսօր նախագահ Բայդենը խոսեց Միացյալ Նահանգների բարոյական պարտավորության մասին՝ հոգ տանել իր ամենախոցելի մարդկանց մասին, և ընդգծեց, թե ինչպես կարող է Ամերիկան մնալ ազատության փարոս: Դա մի ուղերձ է, որը մեծ արձագանք գտավ ինձ մոտ, մինչ ես խորհրդածում էի Արցախում հումանիտար ճգնաժամի մասին, որն օրեցօր ավելի սարսափելի է դառնում սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների համատարած պակասի պատճառով, ձմեռային սառնամանիքի պայմաններում հոսանքազրկումներով և իրենց ընտանիքներից, սիրելիներից և ապրուստի միջոցներից կտրված տասնյակ հազարավոր մարդկանցով: Ընտանիքներն ու երեխաները տառապում են, և Միացյալ Նահանգները պետք է վճռական քայլեր ձեռնարկի նրանց օգնելու համար», – ասել է Շիֆը:

Ադամ Շիֆը նաև հայտնել է, թե ինչու է Կոնգրես հրավիրել ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին՝ նշելով, որ դա արել է հպարտությամբ:

«Ես ուզում էի ուժեղ ազդանշան ուղարկել, որ Կոնգրեսը երբեք չի դադարի պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խաղաղությունը։ Ես միշտ կկանգնեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին և շնորհակալություն եմ հայտնում Ավետիսյանին այս հումանիտար աղետի վրա ուշադրություն հրավիրելու համար և կոչ եմ անում Միացյալ Նահանգների նախագահին՝ օգտագործել մեր տրամադրության տակ գտնվող դիվանագիտական բոլոր գործիքները՝ ադրբեջանական ագրեսիայի և տարածաշրջանում աճող վտանգի պայմաններում Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար», – հավելել է Շիֆը։

Արցախի շրջափակումից անմիջապես հետո Ադամ Շիֆը և նրա գործընկերները նամակ էին հղել Ջո Բայդենին՝ նրա վարչակազմին հորդորելով առկա դիվանագիտական գործիքներով օգնել Արցախի անվտանգությունն ապահովելու հարցում, դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին և Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել: