Հայ փրկարարները Թուրքիայի Ադըյամանում սկսել են աշխատանքները

Լուրեր

08.05.2024 | 09:54
Փաշինյանը հրապարակել է ՀՀ ազգային արժեքների իր ցանկը
08.05.2024 | 09:44
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի վրա տեղի է ունեցել մասնակի փլուզում․ կամրջով երթևեկությունը ավելի քան մեկ ամիս է դադարեցվել է
07.05.2024 | 23:30
ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին
07.05.2024 | 23:22
Իրանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն
07.05.2024 | 23:10
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 9-ը մարզում
07.05.2024 | 22:59
Ադրբեջանցի պատգամավորները մտահոգված են ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների կապակցությամբ
07.05.2024 | 22:50
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ
07.05.2024 | 22:38
Ստամբուլում մեկ այլ եկեղեցու մզկիթի վերածելը վիրավորում է նրա բնույթը․Հունաստանի ԱԳՆ-ն՝ Թուրքիային
07.05.2024 | 22:27
Երևանի Նորաշեն թաղամասում ավտոբուս է այրվել
07.05.2024 | 22:22
Հայաստանը պատրաստակամ է խորացնել փոխգործակցությունն ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ․ Վահան Կոստանյան
07.05.2024 | 22:12
Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց կքննարկի՞ Պուտինի հետ․ ինչ սպասել վաղվա հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 22:05
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
07.05.2024 | 21:56
Բաքուն և Սոֆիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրելու․ Բուլղարիայի նախագահն Ադրբեջանում է
07.05.2024 | 21:53
Պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ
07.05.2024 | 21:41
ԱԱՏՄ զգուշացումը՝ երթերի, հավաքների մասնակցելու գործատուների պարտադրանքի տեղեկությունների կապակցությամբ
Բոլորը

Հայաստանից Թուրքիա մեկնած փրկարարների խումբն Ադըյամանում սկսել է աշխատանքները։ Այս մասին հայտնում է Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

«Ադըյամանում աշխատում է Հայաստանի որոնողափրկարարական խումբը։ Խնդրում եմ՝ կիսվեք Ադըյամանի փլատակներից եկող հասցեներով»,- գրել է նա թվիթերյան իր էջում։

Հավելենք, որ նախօրեին Հայաստանից որոնողափրկարարական խումբ է մեկնել Սիրիա և Թուրքիա՝ ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, իսկ Սիրիա՝ 29 փրկարար:

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու Բաշար Ասադին, ցավակցել երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ։

Էմմա Չոբանյան