«Վանաձոր» ՔԿՀ-ում բջջային հեռախոսների ներնետման դեպք է բացահայտվել

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Փետրվարի 3-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները ստացել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ երկարատև տեսակցության եկած դատապարտյալ Ա․ Ն․-ին ներնետման ճանապարհով փոխանցվելու են արգելված իրերով 2 փաթեթ։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿԾ մամուլի ծառայությունից։

Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, ըստ որոնց՝ ծառայողները միտումնավոր հեռացել են տեսադաշտից՝ հսկողության տակ պահելով դատապարտյալ Ա․ Ն․-ին։ Վերջինս որոշ ժամանակ անց ստուգելով և համոզված լինելով, որ ծառայողները տարածքում չեն, փորձել է ներս բերել պատուհանի տակ ներնետված փաթեթը երկարատև տեսակցության սենյակի ճաղապատ պատուհանի ապակին հանելու միջոցով և նույն պատուհանի շրջանակից ինքնաշեն պատրաստված երկար ձողի օգնությամբ։

Փաթեթը դատապարտյալի կողմից ներս տանելուց անմիջապես հետո դարանակալած ծառայողները մտել են երկարատև տեսակցության սենյակ և առգրավել ձողին ամրացված փաթեթը։ Այնուհետև իրականացրել են սենյակի և տեղանքի զննություն, ինչի արդյունքում սենյակից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, իսկ պատուհանի հարակից տարածքից՝ երկրորդ փաթեթը։
Դատապարտյալի մոտից առգրավված փաթեթում առկա է եղել սպունգով փաթաթված 3 բջջային հեռախոս, իսկ տեղանքից հայտնաբերված փաթեթում՝ 2 բջջային հեռախոս և 2 լիցքավորման լար։

Հայտնաբերվածների առնչությամբ դատապարտյալ Ա․ Ն․ խոստովանել է, որ արգելված իրերը պատկանում են իրեն։