Զելենսկին կարող է մեկնել Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Եվրամիությունը պատրաստվում է այս շաբաթ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցին։ FT-ին այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի ծրագրերին ծանոթ աղբյուրները։ Նրանց կարծիքով՝ ուղևորությունը, սակայն, կարող է խափանվել Զելենսկիի անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Եթե Ուկրաինայի նախագահը կարողանա ելույթ ունենալ Եվրախորհրդարանի հատուկ նիստում, ապա սա կլինի նրա երկրորդ այցը Ուկրաինայի սահմաններից դուրս՝ գրեթե մեկ տարի առաջ պատերազմի սկսվելուց հետո։

Ուկրաինան ստացել է Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ և պնդում է դաշինք արագացված մուտքի հարցում։

Նշվում է, որ եվրոպական երկրներն ԱՄՆ-ից հետո դարձել են նաև Ուկրաինային զենք մատակարարող ամենախոշոր երկրները։ Անցյալ ամիս ԵՄ-ն սկսել է երկրին տրամադրել 18 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթ։ Անցյալ շաբաթ էլ Ուկրաինայի նախագահը Կիևում հյուրընկալել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

Ուկրաինայի նախագահի միակ արտասահմանյան այցը 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո դեկտեմբերյան այցն էր Վաշինգտոն, որտեղ նա բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ելույթ ունեցել Կոնգրեսի նիստում:

Էմմա Չոբանյան