«Դեպքը տեղի է ունեցել այլ անձի կամ անձանց անփույթ գործողությունների հետևանքով»․հրդեհի գործով կալանավորված Գոռ Աղեկյանի պաշտպան  

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

15 զինծառայողի մահվան ելքով հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Աղեկյանի պաշտպան Ժորա Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ։

Ըստ հաղորդագրության՝  Գոռ Աղեկյանը,  հանդիսանալով հրամանատար (պետ) և պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման ու վիճակի համար, պարտավոր լինելով՝ կազմակերպել թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը, ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը, ապահովել բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, հակահրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը, առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը, ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով հիշյալ պարտականությունները չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: Վարույթն իրականացնող Քննչական կոմիտեն Աղեկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է։

Պաշտպան Ժորա Համբարձումյանի խոսքով՝ «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենք»-ով սահմանվում է, թե հրդեհային անվտանգության ապահովման հարցում բանակում որ պաշտոնյայի վրա ինչ պատասխանատվություն է դրված։

«Կանոնագրքով հակահրդեհային կանոնների պահպանման պատասխանատվությունն այլ սուբյեկտների վրա է դրված, իսկ վարույթն իրականացնող մարմինը ընդհանրական ձևակերպումներ է արել ու գտել, որ Գոռ Աղեկյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքի հետ»,- ասաց Ժորա Համբարձումյանը։

Ըստ պաշտպանի՝ Աղեկյանի մեղադրանքի ձևակերպման մեջ նշված է, որ  վերջինս, օրինակ, պարտավոր էր ապահովել բոլոր օբյեկտներում հրդեհային անվտանգության պահպանումը, մինչդեռ այս պարտականությունը կանոնագրքով անմիջականորեն դրված է այլ անձի վրա։

Մեր հարցին՝ իսկ Աղեկյանը հրդեհային անվտանգության ապահովման հարցում կոնկրետ ի՞նչ պարտականություն ուներ, եթե ոչ նրանք, որոնք թվարկված են վերջինիս մեղադրանքում, պաշտպանը պատասխանեց, որ խնդիրն այն է, որ եթե նույնիսկ  մեղադրանքի ձևակերպման մեջ նշված է  Աղեկյանի կողմից որոշակի պարտականություններ կատարելու կամ չկատարելու հանգամանքը, ապա դրանք, իր դիտարկմամբ,  պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում տեղի ունեցած պատահարի հետ։

«Դեպքը տեղի է ունեցել այլ անձի կամ անձանց անփույթ գործողությունների հետևանքով, ուստի Գոռ Աղեկյանը  չէր կարող կապ ունենալ տեղի ունեցածի հետ և պատասխանատվություն կրել դրա համար»,- ասաց Ժորա Համբարձումյանը։

Նշենք, որ ըստ քրեական գործի՝  զորամասի ինժեներասակրավորային  վաշտի պատասխանատու կապիտանը հերթապահ ժամկետային զինծառայողից հարցրել և տեղեկացել է վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում՝ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը (մեկնարկիչը) լիցքավորելու համար նախատեսված ավտոբենզինի առկայության մասին։ Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստամասե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։  Վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ, ապա տվյալ օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, ով նույնպես ստացել է այրվածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։ Տան հատակն, ըստ այս պահին հայտնի տվյալների, եղել է փայտից, պատուհաններին եղել են ճաղավանդակներ, շենքից միայն մեկ ելք է եղել։

«Գործով այլ անձանց նույնպես մեղադրանք է առաջադրվել, անուն չեմ կարող վկայակոչել, բայց մի շարք ցուցմունքներով երևում է, որ այլ անձի վրա պատասխանատվություն է դրված եղել, և այդ անձն ընդունել է, որ կոնկրետ գործողությունների մասով  պատասխանատուն ինքն է »,- ասաց Ժորա Համբարձումյանը՝ նշելով, որ թիկունքի գծով հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանը պատասխանատու չի եղել և չէր կարող  պատասխանատու լինել շենքի ներսում կատարված յուրաքանրյուր  անփույթ գործողության համար։

Պաշտպանն ասաց նաև, որ պատրաստվում է բողոքարկել Աղեկյանին կալանավորելու վերաբերյւալ որոշումը։

 

Արաքս Մամուլյան