Թուրքիան ու Ռուսաստանը, հնարավոր է, քննարկեն ինքնաթիռների տեխնիկական սպասարկման հարցը

Լուրեր

19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
Բոլորը

Թուրքիական մասնագիտացված ընկերությունները պաշտոնական ծանուցումներ չեն ստացել ամերիկյան պատժամիջոցների պատճառով ռուսական ավիաընկերությունների սպասարկման ռիսկերի մասին, անհրաժեշտության դեպքում նրանք կարող են խորհրդակցություններ սկսել ռուսական կողմի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է  թուրքական ընկերություններից մեկի լավատեղյակ աղբյուրը։

Թուրքիայի օդանավակայաններում ինքնաթիռներ շահագործող Havaş-ը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով կարող է դադարեցնել ռուսական ավիաընկերություններից ավելի քան 170 Boeing ընդունումը։

«Մենք տեսել ենք  նաև հրապարակումներ ԶԼՄ-ներում, սակայն այս պահին պաշտոնական ծանուցումներ այդ կապակցությամբ չեն ստացվել»,- ասել է աղբյուրը։Միաժամանակ գործակալության զրուցակիցը չի բացառել անհրաժեշտության դեպքում խորհրդակցություններ անցկացնելը ռուսական կողմի հետ։

«Ռուսական շուկան նշանակալի է ընկերությունների համար, որոնք զբաղվում են  փոխադրումների սպասարկմամբ։ Դրա համար երբ ռիսկեր են առաջանում, խորհրդակցությունները չեն բացառվում, սա աշխատանքային գործընթաց է։ Բայց այս պահին խնդիրներ չկան»,- ասել է նա։

Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնը  ճնշում է գործադրում Անկարայի վրա, որ վերջինս արգելի ամերիկյան արտադրության ինքնաթիռներով ռուսական ավիաընկերությունների թռիչքների ժամանումը և սպասարկումը։

Էմմա Չոբանյան