2021-ի խոշոր հարկատուների ցանկում 11 տեքստիլ ընկերություններ են եղել․ էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 20:24
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող՝ 2023-2026 թվականների գործողություննՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող՝ 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը:

Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հայտնեց, որ 2011-2020 թթ. ընթացքում միջինում ավելի քան 40 տոկոս աճ է նկատվել նշված ոլորտի արտահանման դինամիկայում:

«2022 թվականին նկատեցինք, որ արտահանման ծավալները հատել են 200 միլիոն դոլարի սահմանը: 2021 թվականի նկատմամբ ունեցել ենք 15,7 տոկոս աճ: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ կա բավականին բարձր ներուժ ոլորտի զարգացման համար»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ հագուստի արտադրությունը 2020-2022 թթ. ապահովել է մոտ 11 հազար 500 աշխատատեղ, և 2021-ի խոշոր հարկատուների ցանկում 11 տեքստիլ ընկերություններ են եղել։

«Ծրագրով նախանշվել է 3 առանցք՝ մարդկային կապիտալի զարգացում, արտադրական կարողությունների զարգացում և օպտիմալացում, արտահանմանն ու վաճառքներին միտված ծրագրեր։

Այս ուղղությունների համար առաջիկա տարիներին նախատեսվում է տրամադրել մոտ 14 միլիարդ դրամ:

Ծրագրի իրականացման արդյունքում արտադրողականությունը կկարողանանք բարձրացնել 1,8 անգամ»,- նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։