Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները փակել են Ստամբուլում իրենց հյուպատոսությունները՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները,Դանիան փակել են Ստամբուլում իրենց հյուպատոսությունները՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Եվրոպական մի շարք երկրներ փակել են Ստամբուլում իրենց գլխավոր հյուպատոսությունները՝ անվտանգության նկատառումներից ելնելով, գրում են թուրքական լրատվականները։

Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հյուպատոսությունը «անվտանգության նկատառումներից ելնելով այսօր՝ փետրվարի 1-ին, փակ կլինի»։

Նույն պատճառաբանությամբ փակվել են նաև Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսությունները։ Ստամբուլում Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես փակվել է 2023 թվականի հունվարի 30-ից։

Նիդերլանդների գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ ասվում է. «Վերջին ցույցերը Շվեդիայում, Դանիայում և Նիդերլանդներում, որտեղ այրվել է Ղուրանը, կարող են հակաարևմտյան տրամադրություններ առաջացնել և ցույցեր ու բողոքներ առաջացնել:Արևմտյան թիրախների, դիվանագիտական ներկայացուցչությունների և պաշտամունքի վայրերի վրա հարձակումների սպառնալիքը մեծանում է, հատկապես Ստամբուլում»:

ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսություններն էլ ավելի վաղ հայտարարություններ էին տարածել՝ զգուշացնելով Թուրքիայի իրենց քաղաքացիներին «ահաբեկչական հարձակումների վտանգի» մասին, որոնք կարող են հետևել Ղուրանի այրման գործողություններին Շվեդիայում և Դանիայում։

 

Էմմա Չոբանյան