Կապիտանի հարցաքննությունը ձգձգվում է․բանակը «բարդակ» անվանած դասակի հրամանատարն ազատվել է աշխատանքից․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով այսօր ևս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել․ նա N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետն է, որը ձերբակալվել է։

«Մ.Ս.-ն, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, չի կատարել պարտականությունները, այդ թվում նաև հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ. արդյունքում անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ»,- հայտնում են Դատախազությունից։

Այս գործով անցնող զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանն ավելի վաղ կալանավորվել էր։

Երեկ հայտնի դարձավ, որ այրվածքներ ստացած սպան ու ժամկետային զինծառայող Լյովա Խառատյանը, որոնք ավելի քան 10 օր վերակենդանացման բաժանմունքում էին, արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ։ Այս պահին Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում են ստանում հրդեհից տուժած 3 զինվորներ։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ հիվանդասենյակ տեղափոխված կապիտանին՝ Եղիշե Հակոբյանին է մեղսագրվում կացարանում հրդեհի բռնկումը։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor TV-ին հայտնեց, որ նրանցից միայն սպան չի հարցաքննվել, նա հսկողության տակ է։

«Այս պահին դեռ հնարավոր չի եղել հարցաքննել, կհարցաքննվի, այսինքն՝ ամեն ինչ պայմանավորված է ինչպես իր առողջական վիճակով, այնպես էլ քննչական գործողությունների պլանավորմամբ»,- նշեց Աբրահամյանը։

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարինե Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ ավելի վաղ հիվանդասենյակ տեղափոխված Գարուշ Սարգսյանի առողջական վիճակը բավարար է։ Իսկ ժամկետային Լյովա Խառատյանի, ինչպես նաև կապիտանի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հիվանդասենյակ տեղափոխված սպան ի վիճակի է հարցերի պատասխանել՝ վստահեցրեց Բաբայանը։ Այդ դեպքում ինչու է ձգձգվում սպայի հարցաքննությունը․ Քննչական կոմիտեից այս հարցին հստակ պատասխան չեն տալիս։

«Քննչական գործողություններն ունեն տրամաբանություն, պլանավորվում են, կա քննչական պրակտիկա, հաշվի է առնվում նաև տվյալ անձանց առողջական վիճակը, այնպես որ ամեն ինչ առաջ է ընթանում ըստ փուլի՝ քննության շրջանակներում»,- ընդգծեց ՔԿ մամուլի խոսնակը։

Զինծառայողների իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով էլ սպայի հարցաքննությունից մեծ բացահայտում սպասել պետք չէ, քանի որ արդեն կա կենսունակ և պաշտոնական նախնական վարկած՝ հնչեցված Նիկոլ Փաշինյանի շուրթերից։ «Թե ինչ են մտածում, երբ են հարցաքննելու կապիտանին՝ ես չգիտեմ, բայց պաշտոնական վարկածը դրել են աչքի առաջ ու այդ ուղղությամբ են գնալու են»,- ասաց Ալեքսանյանը։

Հրդեհի զոհ դարձած զինվորների որոշ հարազատներ չեն հավատում «կենսունակ» վարկածին․ համաձայն դրա՝ կապիտան Եղիշե Հակոբյանը ավտոբենզինով փորձել է թեժացնել վառարանի կրակը, հետո երբ կրակն իրեն է անցել, բենզինի տարան նետել է կացարանի ուղղությամբ։ Ինչո՞ւ է դեպքից ժամեր անց երկրի ղեկավարը վարկած ներկայացնում՝ Ալեքսանյանին հարցրել են զինվորների ծնողները․

«Ասում են, որ դա դիտավորություն է եղել, չեն հավատում այդ վարկածին, ասում են, որ վարչապետը շահագրգիռ է եղել այդպիսի վարկած առաջ քաշելով, և այդ անվստահությունը համատարած է։ Ես վստահ եմ, որ ուրիշ վարկած չեն էլ քննելու»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Հազար ու մի վարկած են առաջ քաշում ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինվորների ընտանիքները․ ասում են, որ այդ օրը վիճաբանություն է եղել զինվորների ու կապիտանի միջև, առհասարակ կապիտանը նրանց հետ լավ հարաբերություններ չի ունեցել։ Օրիանակ, Վոլոդյա Ներսիսյանի ծնողներն ու եղբայրը կարծում են՝ կատարվածը ոչ թե դժբախտ դեպք կամ անփութություն է, այլ դիտավորություն։

«Դա ոչ մի պատահական դժբախտ դեպք կամ հրդեհ չէր։ Այդ կապիտանն այդ ժամին ի՞նչ գործ ուներ կացարանում, որ ոչ մի օր այդտեղ չէր եղել։ Այդ օրը հանկարծ որոշեց գնալ վառարանը բենզինով վառել, որ զինվորները տաք-տաք քնեն»,- ասաց Վոլոդյա Ներսիսյանի մայրը՝ Անի Ներսիսյանը։
15 զինծառայողի մահվան դեպքով կա հարուցված երկու քրեական վարույթ՝ պաշտոնեական անփութության և զենք-զինամթերքի, վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածներով։

Ի դեպ, որպես վկա հարցաքննվել է դասակի հրամանատարը, որը ողբերգական դեպքի ժամանակ տարածքում չի եղել, սակայն լրագրողների հետ զրույցում հերքել էր պաշտոնական նախնական վարկածը, թե զորամասի տարածքում բենզին է եղել: Նրա փաստաբան Արսեն Բաբայանը Factor TV-ին փոխանցեց, որ հարցազրույցից հետո դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից։

Դեպքից 12 օր անց հանրության մոտ անպատասխան հարցերն առայժմ շատ են, դրանց վրա գուցե լույս սփռի կապիտան Եղիշե Հակոբյանի հարցաքննությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան