Հունգարիան աջակցում է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար Էրդողանի առաջադրմանը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունգարիան կշնորհեր Խաղաղության Նոբելյան մրցանակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ռուսաստանի ու Ուկրաինայի պատերազում հաջող միջնորդության համար․ այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, գրում է  Telex.hu-ն։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում Սիյարտոն ասել է, որ վերջին համաշխարհային և եվրոպական իրադարձությունները զգալիորեն մեծացրել են Թուրքիայի դերը։ Նրա կարծիքով Էրդողանը միակ ղեկավարն է, որը կարողացել է որոշակի հաջողությամբ միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

«Ցանկացած ոք, որը խոսում է խաղաղության մասին, անմիջապես ներկայացվում է որպես Պուտինի դաշնակից, նրանց անմիջապես ներկայացնում են որպես ռուսների բարեկամ, Կրեմլի քարոզիչ: Բայց պատերազմի ավարտի միակ ճանապարհը բանակցություններն են: Միջնորդության Թուրքիայի հաջող փորձերն ապացուցել են սա»,-ասել է հունգարացի նախարարը։

«Մենք կոչ ենք անում Թուրքիային շարունակել իր միջնորդական ջանքերը, քանի որ Թուրքիայի ջանքերի շնորհիվ մենք կարող ենք ավելի մոտենալ խաղաղության հույսին»,- ասել է Սիյարտոն։

Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել էր Էրդողանին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին։

«Ես նախագահ Էրդողանին առաջադրել եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ջանքերի համար։ Ես ունեմ դիմումը։ Լինելու են նաև տարբեր երկրների խորհրդարանի նախագահների և պատգամավորների դիմումներ»,- ասել էր Շենթոփը։

Էմմա Չոբանյան