Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը ծանր է

Լուրեր

19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ծանր վիճակում տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին ասել է նրա հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Գիորգի Չիլաձեն, գրում է ՄԿ-ն ։

«Հենց նոր խոսել եմ անձնական բժիշկի հետ․․․ Նախագահի առողջական վիճակը ծայրահեղ է, նրա կյանքը պահպանելու համար կարևոր է, որպեսզի նա տեղափոխվի վերակենդանացման բաժանմունք։ Այս պահին պատրաստվում է վերակենդանացման հիվանդասենյակը»,- հայտարարել է Չիլաձեն:

Սաակաշվիլիի ընտանիքի անդամները պարբերաբար ահազանգում են քաղաքական գործչի ծանր վիճակի մասին։ Ավելի վաղ անկախ բժիշկները հայտնել էին, որ Սաակաշվիլին թունավորվել է ծանր մետաղներով։ Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետը հետաձգելու հարցը՝ արտերկրում գտնվող կլինիկայում բուժում անցնելու համար։

Մինչ այս, Սպուտնիկի վրացական ծառայությունը հայտնում  է, որ «Վիվամեդ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նինո Նադիրաձեն չի հաստատում Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու տեղեկությունը։ «Սաակաշվիլիին դեռևս ոչ մի տեղ չեն տեղափոխում։ Երբ որոշենք, կհաղորդեմ։ Դեռևս ոչ»,- ասել է Նինո Նադիրաձեն։

Տաթև Ֆռանգյան