Բաքուն հայտարարում է, որ «Իրանի գործակալների է ձերբակալել»

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Բաքվում հատուկ գործողություն է իրականացվել  «Իրանի գործակալական  ցանցի դեմ»։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՆԳՆ-ի գործողությունների արդյունքում ձերբակալվածներ կան։ Ուշագրավ է, որ գործողություններ են իրականացվել նաև SalamNews և Interaz լրատվական գործակալություններում։

Նշվում է, որ ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում Բաքվում և երկրի այլ շրջաններում որպես կասկածյալ բերման է ենթարկվել 7 անձ՝ Ա.Թ. Քարիմովը, Է.Ա. Ռագիմովը, Ի.Ա.Ալեքպերովը, Մ.Ն.Ջաֆարովը, Գ.Հ. Ջաբարլին, Ֆ.Ս. Աբդուլովը և Ա.Ա. Ջումշուդովը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Հավելենք, որ ամեն անգամ, երբ որոշակի լարվածություն է առաջանում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում, Բաքուն սկսում է հետապնդել իրանամետ գործիչներին, հատկապես՝ հոգևոր, որոնց ձերբակալությունները սկսել են պարբերական բնույթ կրել։ Ամիսներ առաջ էլ Ադրբեջանի իշխանությունները հայտնել էին «իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին»։

Երկու երկրների հարաբերություններում վերջին լարվածությունը պայմանավորված է Թեհանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմամբ։ 1 մարդ զոհվել էր, կան վիրավորներ, հարձակվողին ձերբակալել են։ Պաշտոնական Բաքուն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» է որակել։ Հարձակման վերաբերյալ Թեհրանի քրեական դատախազի պաշտոնակատարն ասել է, որ զինված անձը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է անձնական դրդապատճառներով։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, և այս պահին դեսպանատան գործունեությունը դադարեցված է։

Էմմա Չոբանյան