Բրազիլիայի նախագահն առաջարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար նոր ձևաչափ ստեղծել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ իր երկիրը Գերմանիայի կողմից փոխանցված Gepard համալիրների արկեր Ուկրաինա չի մատակարարելու։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը պաշտոնական այցով այդ երկրում է, մատակարարումների մասին խնդրել էր Բրազիլիայի ղեկավարությանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում դա Սիլվան նաև խուսափել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ուղղակի դատապարտումից։ Բրազիլիայի ղեկավարը միայն կարծիք է հայտնել, որ Մոսկվան «դասական սխալ է թույլ տվել»՝ հարձակվելով մեկ այլ երկրի տարածքի վրա։ Նա նշել է, որ հակամարտության իրական պատճառներն իրեն այնքան էլ ակնհայտ չեն թվում։ Դա Սիլվան միաժամանակ առաջարկել է իր միջնորդությունը ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում՝ նշելով, որ կարգավորման համար անհրաժեշտ է նոր բազմակողմանի ձևաչափ։Բրազիլիայի նախագահը հավելել է, որ կշարունակի աշխատել այլ երկրների հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Նա, մասնավորապես, մտադիր է այս թեման քննարկել մարտին նախատեսված Պեկին այցի ընթացքում։

Բրազիլիա կատարած այցից առաջ Շոլցը այցելել է նաև Արգենտինա ու Չիլի։ Այս երկու երկրների նախագահները ևս խուսափել են հստակ նշել՝ արդյո՞ք կմեծացնեն Ուկրաինային աջակցությունը, այդ թվում՝ զենքի մատակարարումներով, սակայն նրանք ավելի բացահայտ են դատապարտել ռուսական ագրեսիան։

Էմմա Չոբանյան