Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը նահանջել է․ ԹԻ

Լուրեր

26.11.2024 | 10:25
Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին  
26.11.2024 | 10:02
Դոլարն ու եվրոն արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել․ արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 26-ի դրությամբ
26.11.2024 | 09:46
Հրդեհ Գառնի գյուղում․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և անասնագոմը՝ մասամբ
26.11.2024 | 09:31
Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում
25.11.2024 | 23:30
Էրդողանը ծրագրում է հաջորդ ժամկետով գրավել իշխանությունը․ TIME-ի անդրադարձը
25.11.2024 | 23:15
Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին
25.11.2024 | 23:08
Ադրբեջանի ՌՕՈՒ կործանիչներն ուսումնական թռիչքներ են իրականացրել
25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը (ԿԸՀ), որը հրապարակվեց այսօր Թրանսփարենսի Ինթրնեշնլի կողմից, ցույց է տալիս, որ աշխարհի պետությունների մեծ մասը տապալում է կոռուպցիայի դեմ պայքարը․ 2017թ․-ից սկսած աշխարհի պետությունների 95 տոկոսը կամ չի գրանցել ոչ մի առաջընթաց կամ այդ առաջընթացը եղել է շատ փոքր։
Գլոբալ խաղաղության համաթիվը ցույց է տալիս, որ աշխարհը շարունակում է ավելի քիչ խաղաղ լինել։ Առկա է հստակ կապ բռնության և կոռուպցիայի միջև և խաղաղության համաթվի ցածր արժեք ունեցող պետությունները ունեն նաև ԿԸՀ շատ ցածր արժեք։ Այն իշխանությունները, որոնց գործունեությունը խոչընդոտվում է կոռուպցիայի պատճառով, չունեն կարողություններ՝ պաշտպանելու իրենց քաղաքացիներին և ավելի հավանական է, որ հանրային դժգոհությունն այդ իրավիճակից վերաճի բռնության։ Այս արատավոր շրջանն ամենուրեք ազդում է պետությունների վրա՝ Հարավային Սուդանից (13) մինչև Բրազիլիա (38):

Ինչպես նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ տիկին Դելիա Ֆերեյրա Ռուբիոն․ «Կոռուպցիան մեզ շրջապատող աշխարհը դարձրել է ավելի վտանգավոր վայր։ Քանի որ իշխանությունները տապալեցին կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելու ջանքերը, նրանք դրանով իսկ նպաստում են բռնության և հակամարտության ներկա աճին։ Պետությունների համար միակ ելքը մնում է բոլոր մակարդակներում կոռուպցիան արմատախիլ անելու ծանր աշխատանքը՝ հասնելու նրան, որ իրենց իշխանություններն աշխատեն ողջ ժողովրդի, այլ ոչ թե միայն վերնախավի մի քանիսի համար։»

Աշխարհում կոռուպցիայի ընդհանուր իրավիճակը 2022 թվականին

ԿԸՀ-ի 2022թ․ դասակարգումն ընդգրկում է 180 պետություն և տարածք՝ ըստ հանրային ոլորտում 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով չափված կոռուպցիայի մակարդակների նրանց ընկալման։
ԿԸՀ արժեքի համաշխարային միջինն արդեն տանմեկերորդ տարին մնում է անփոփոխ և այն հավասար է 43-ի։ Պետությունների երկու երրորդի ԿԸՀ արժեքը 50-ից ցածր է, որը նշանակում է, որ կոռուպցիան այդ պետություններում հանդիսանում է լուրջ հիմնախնդիր։
• Դանիան իր ԿԸՀ 90 միավորով գլխավորում է ԿԸՀ 2022թ․ դասակարգման աղյուսակը, իսկ Ֆինլանդիան ու Նոր Զելանդիան իրենց 87-ական միավորներով հաջորդում են նրան։ Ուժեղ ժողովրդավարական հաստատությունները և հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ այդ պետություններին մտցնում են նաև աշխարհի ամենախաղաղասեր պետությունների շարքում՝ համաձայն Խաղաղության համաշխարհային համաթվի։
• Հարավային Սուդանը (13 միավոր), Սիրիան (13 միավոր) և Սոմալին (12 միավոր), որոնք բոլորն էլ ներքաշված են երկարատև հակամարտությունների մեջ, շարունակում են մնալ ԿԸՀ դասակարգման աղյուսակի ամենացածր հորիզոնականներում։
• 26 պետությունների ԿԸՀ արժեքները, որոնց թվում են նաև Քաթարը (58 միավոր), Գվատեմալան (24 միավոր) և Միացյալ Թագավորությունը (73 միավոր) 2022թ․-ին հասան իրենց պատմական նվազագույններին։
2017թ․-ի համեմատ 2022թ․-ին ԿԸՀ իրենց արժեքների զգալի նահանջ են արձանագրել 10 պետություն։
• Զգալի նահանջ արձանագրած երկրներն են Լյուքսեմբուրգը (77 միավոր), Կանադան (74 միավոր), Միացյալ Թագավորությունը (73 միավոր), Ավստրիան (71 միավոր), Մալայզիան (47 միավոր), Մոնղոլիան (33 միավոր), Պակիստանը (27 միավոր), Հոնդուրասը (23 միավոր), Նիկարագուան (19 միավոր) և Հայիթին (17 միավոր)։
• Նույն ժամանակամիջոցում զգալի առաջընթաց են արձանագրել 8 պետություններ։ Դրանք են Իռլանդիան (77 միավոր), Հարավային Կորեան (63 միավոր), Հայաստանը (46 միավոր), Վիետնամը (42 միավոր), Մալդիվները (40 միավոր), Մոլդովան (39 միավոր), Անգոլան (33 միավոր) և Ուզբեկստանը (31 միավոր)։

Յուրաքանչյուր պետության ԿԸՀ անհատական միավորի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանի վերլուծության վերաբերյալ տեղեկատվության համար տե՛ս 2022 CPI page հղումը։

Կոռուպցիա, հակամարտություն և անվտանգություն

Կոռուպցիան, հակամարտությունը և անվտանգությունը խորապես փոխկապակցված են։ Հանրային միջոցների չարաշահումը, թալանը կամ յուրացումը կարող են միջոցներից զրկել հենց այն կառույցներին, որոնք պատասխանատու են քաղաքացիների պաշտպանության, օրենքի գերակայության ապահովման և այն ռեսուրսների խաղաղության համար, որոնք անհրաժեշտ են այդ կառույցներին իրենց պարտականությունները կատարելու համար։ Հանցավոր և ահաբեկչական խմբավորումներին հաճախ օգնում են նրանց մեղսակից կոռումպացված պետական պաշտոնյաները, իրավապահ մարմինների աշխատակիցները, դատավորները և քաղաքական գործիչները, որը թույլ է տալիս այդ խմբավորումներին բարգավաճել և անպատիժ գործել։

• 2022թ․ փետրվարին սկսված Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա հանդիսանում է խիստ հիշեցում առ այն, որ կոռուպցիան և իշխանությունների կողմից հաշվետվողականության բացակայությունը ծնում են սպառնալիքներ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը․ Ռուսաստանի (ԿԸՀ 2022-ի միավորը 28) կլեպտոկրատները դիզել են մեծ հարստություն՝ խոստանալով իրենց հավատարմությունը նախագահ Պուտինին և դրա դիմաց ստանալով պետությունից շահավետ պայմանագրեր և իրենց տնտեսական շահերի պաշտպանություն ։ Պուտինի իշխանության վրա զսպումների կատարյալ բացակայությունը թույլ տվեց նրան անպատիժ կերպով հետամուտ լինելւ իր աշխարհաքաղաքական նկրտումներին։ Այս ներխուժումն ապակայունացրեց եվրոպական աշխարհամասը՝ սպառնալով ժողովրդավարությանը և սպանելով տասնյակ հազարավոր մարդկանց։
• Տասնամյակներ տևած հակամարտությունից հետո Հարավային Սուդանը (ԿԸՀ 2022-ի միավորը 13) այժմ գտնվում է հումանիտար խոր ճգնաժամի մեջ՝ որի բնակչության կեսից ավելին դիմագրավում է պարենային սուր ճգնաժամ, որն էլ ավելի է խորանում կոռուպցիայի պատճառով։ Սենթրի ոչ կառավարական հետաքննողական և հանրային քաղաքականության ուսումնասիրությունների կազմակերության անցյալ տարվա զեկույցը բացահայտել է երկրի նախագահի ընտանիքի հետ կապեր ունեցող կոռումպացված քաղաքական գործիչների ցանցի կողմից ստեղծված զանգվածային խարդախության մի սխեմա, որը գրպանում էր երկրին ցույց տրվող պարենային, վառելիքային և դեղամիջոցների օգնությունը։
• Կոռուպցիայի, ավտորիտարիզմի և տնտեսական անկման համադրությունն ապացուցեց իր առանձնակի խոցելիությունը Բրազիլիայում (ԿԸՀ 2022-ի միավորը 38), որտեղ նախագահ Ժաիր Բոլսոնարուի նախագահության ժամկետը նշանավորվեց հակակոռուպցիոն համակարգերի ապամոնտաժմամբ, քաղաքական դաշնակիցներին բարեհաճ վերաբերմունք ցույց տալու և երկրի օրենսդիր մարմնում քաղաքական աջակցությունը մեծացնելու նպատակով կոռուպցիոն սխեմաների կիրառմամբ, և քաղաքացիական հասարակության դեմ ապատեղեկատվությամբ և հարձակումներով։ Այս տարվա հունվարին, Բոլսոնարուի կողմնակիցները, նրա՝ նախագահական ընտրություններում պարտվելուց և չվերընտրվելուց հետո, ձեռնարկեցին դաժան հարձակում երկրի խորհրդարանի, գերագույն դատարանի և նախագահական նստավայրի շենքերի վրա՝ավերածության մատնելով դրանք և սպառնալով ոստիկանների և լրագրողների կյանքին ։ Այդ ամենը նպատակ ուներ խափանելու իշխանության խաղաղ փոխանցումը նոր ընտրված նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվային։
• Կոռուպցիայից դժգոհությունները նպաստեցին ութ տարի առաջ քաղաքացիական պատերազմի բռնկմանը Եմենում (ԿԸՀ 2022-ի միավորը 16)։ Այժմ պետությունը փլուզվել է՝ թողնելով նրա բնակչության երկու երրորդին առանց բավարար սնունդի։ Դա աշխարհի վատագույն հումանիտար ճգնաժամերից մեկն է։
• Նույնիսկ այն պետություններում, որոնք ունեն համեմատաբար ուժեղ հակակոռուպցիոն համակարգեր, պաշտպանության ոլորտը հաճախ մնում է գաղտնի՝ դրանով իսկ դուռ բացելով անհարկի ազդեցության և կոռուպցիայի այլ դրսևորումների համար։ Համաձայն Government Defence Integrity Index -ի գնահատված 85 երկրներից միայն 9-ում է առկա է կոռուպցիայի ցածր կամ շատ ցածր ռիսկ։ Սա առանձնապես մտահոգիչ է, քանի որ շատ պետություններ պատրաստվում են ավելացնել իրենց ռազմական ծախսերն ի պատասխան առաջացող սպառնալիքների և Ուկրաինայում ընթացող պատերազմի։ Օրինակ, Գերմանիայի (ԿԸՀ 2022-ի միավորը 79) կառավարությունը ստեղծել է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ՝ վերազինելու համար իր բանակը, բայց այնտեղ գնումների պարզեցված ընթացակարգերը ստեղծում են կոռուպցիոն էական ռիսկեր։ Միևնույն ժամանակ, ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը ներկայումս քննարկվում է կառավարության կողմից, կարող է ուժեղացնել բարեվարքության և թափանցիկության մեխանիզմները, եթե այդ ռազմավարությունն ընդունվի։
Թրանսփարենսի Ինթրնեշնլը կոչ է անում կառավարություններին առաջնահերթ դարձնել հակակոռուպցիոն պարտավորությունները, ուժեղացնել հակակշիռները, պաշտպանել տեղեկատվության իրավունքը և սահմանափակել մասնավոր շահերի ազդեցությունը՝ աշխարհը կոռուպցիայից և դրանից առաջ եկող բռնությունից վերջնականապես ազատելու համար։
Ինչպես նշում է Թրանսփարենսի Ինթրնեշնլի գործադիր տնօրեն Դանիել Էրիկսոնը․ «Լավ լուրն այն է, որ առաջնորդները կարող են միաժամանակ պայքարել կոռուպցիայի դեմ և նպաստել խաղաղությանը։ Կառավարությունները պետք է ավելի բաց լինեն, ներառելու որոշումների կայացման մեջ հանրությանը, սկսած ակտիվիստներից և գործարարներից մինչև մարգինալացված խմբերին և երիտասարդներին։ Ժողովրդավարական հասարակություններում մարդիկ կարող են բարձրացնել իրենց ձայները՝ արմատախիլ անելու համար կոռուպցիան և պահանջելու ավելի ապահով աշխարհ բոլորիս համար։»

Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին

Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2021 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։ Գնահատականներն արտացոլում են փորձագետների և գործարարների ընկալումները։

ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է (վերջին անգամ՝ 2017 թվականին Եվրոպական Հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից)՝ համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ և համահունչ ներքին տրամաբանություն։ 2012 թվականից այս կողմ ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են յուրաքանչյուր այլ տարվա գնահատականների հետ։