«Հորն ու մորն էլ չի ճանաչում»․ մանրամասներ թմրանյութից տուժած 12-ամյա տղայի վիճակի մասին

Լուրեր

22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
Բոլորը

Արագածոտնի մարզի Օրգով համայնքի բնակիչ 12-ամյա աշակերտը, որի օրգանիզմում շուրջ 2 շաբաթ առաջ թմրանյութ է հայտնաբերվել, հիշողության հետ խնդիրներ ունի։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց համայնքի վարչական ղեկավար Արայիկ Մանուկյանը։

«Հա՛, ասում է՝ հիշողությունս կորել է։ Հորն ու մորն էլ, ասում են, չի ճանաչում»,-նշեց Մանուկյանը։ Տղան 10 օրից ավելի ծանր վիճակում եղել է հիվանդանոցում։ «Երեխան առավոտը գնացել է էքսկուրսիա, նորմալ գնացել է։ Էքսկուրսիայից հետ գալուց արդեն վատ է եղել։ Տարել են հիվանդանոց, պարզվել է, որ օրգանիզմում թմրանյութ կա»,- պատմեց Մանուկյանը։ Հարազատները, ըստ վարչական ղեկավարի, չեն հասկանում՝ ինչպես կարող էր թմրանյութը հայտնվել երեխայի մոտ։ «Չգիտեն, իրենք էլ չգիտեն, ամբողջ գյուղի համար աբսուրդ է»,- ասաց նա։

Վարչական ղեկավարը նաև հայտնեց, որ 12-ամյա տղան այժմ հոգեբանի է այցելում։

Դեպքի հանգամանքների վերաբերյալ տարբեր տեղեկություններ են շրջանառվում։ Ավելի վաղ Արագածոտնի մարզի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը Aravot.am-ին հայտնել էր, որ անձնապես, ոչ ի պաշտոնե, փորձել է մանրամասներ պարզել Օրգով համայնքի 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով և պարզել է, որ երեխան թմրանյութը ձեռք է բերել անձամբ, տելեգրամյան ալիքով կապվելով. «Ինձ ասացին, որ երեխան հեռախոսով տելեգրամյան ինչ-որ ալիքից ինքն է առել, էքսկուրսիան դրա հետ կապ չունի»:

Աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ։

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2026 թվականի հունիսի 7-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Նրա նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն այն մերժվել է։ Որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Քրեական վարույթով նշանակվել են փորձաքննություններ, իրականացվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Եվգենյա Համբարձումյան