Տաթևիկ Ստեփանյանը շարունակում է չմեկնաբանել․ ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում նրա թեկնածության հարցը չի քննարկել

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը շարունակում է առայժմ չմեկնաբանել՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնելու առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ։ «Ներողություն, ես ոչինչ չեմ մեկնաբանում»,- այսօր Factor․am-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը։

Մեր դիտարկմանը, որ արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում են Ստեփանյանի թեկնածություն վերաբերյալ լուրերը, ինչո՞ւ վերջինս չի հերքում կամ հաստատում տեղեկությունը՝ Ստեփանյանը պատասխանեց, թե մենք իրեն խանգարում ենք։

«Հիմա՝ աշխատանքային ժամին, Ձեր գործընկերնրից մեկին հարցազրույց եմ տալիս շատ ավելի կարևոր բարեփոխումների թեմայով և հիմա ինձ խանգարում եք, ձեզ լավ օր եմ մաղթում հաջողություն»,- ասաց Տաթևիկ Ստեփանյանն, որն, առավոտյան մեր հեռախոսազանգին չէր պատասխանել, բայց որոշ ժամանակ անց մեզ հետ էր զանգահարել։

Factor.am-ի տեղեկություններով՝ Քաղաքացիական պայմանագիրը ՄԻՊ պաշտոնում Տաթևիկ Ստեփանյանի թեկնածությունը չի դիտարկում, ԱԺ իշխանական խմբակցությունում դեռևս ՄԻՊ պաշտոնի թեկնածուի հարց չի էլ քննարկվել։

 

Արաքս Մամուլյան