Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտի համայնքներում

Լուրեր

29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք, Դրմբոն, Վանք համայնքներ, աշխատանքային հանդիպումներ ունեցել նշված և հարակից գյուղերի համայնքապետերի և բնակչության հետ: Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը, Օպերատիվ շտաբի անդամ, ՆԳՆ ԱԻՊԾ ներկայացուցիչ Կարեն Ավետիսյանը․ տեղեկացնում են ԱՀ կառավարությունից։

Պետնախարարը նշել է, որ շրջաններ այցի ու բնակչության հետ ուղիղ շփումների նպատակը նրանց տեղեկացնելն է ստեղծված իրավիճակի, այն հաղթահարելու ուղղությամբ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև ապաշրջափակմանն ուղղված քայլերի և միջազգային հանրության արձագանքների մասին: Նա կարևորել է բնակչության հետ պարբերաբար անմիջական շփումները՝ նշելով, որ Օպերատիվ շտաբի նաև մյուս անդամներն են նման հանդիպումներ ունենում՝ լսելու բնակիչների խնդիրներն ու իրականացված աշխատանքների վերաբերյալ նրանց արձագանքները:

Խոսելով ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մասին՝ պետնախարարը նկատել է, որ չնայած հսկայական բացասական ազդեցությանն ու դժվարություններին, ճգնաժամն ստիպում է նաև դասեր քաղել, մտածել ոչ միայն այսօր բնակչության կենսական կարիքներն ապահովելու, այլև ավելի արդունավետ ու ռացիոնալ համակարգ կառուցելու միջոցով հետագայի համար հնարավորություններ ստեղծելու մասին: Այս նոր իրավիճակում վերանայվում են առաջնահերթությունները. մի շարք ոլորտներ, ինչպիսին է, օրինակ, գյուղատնտեսությունը և այս բնագավառում իրականացվող ծրագրեր արդյունավետության բարձրացումը, դառնում են առանցքային ուղղություններից մեկը:

Բնակիչները բազմաթիվ հարցեր են ուղղել պետնախարարին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, ինչպես նաև գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին, ջերմոցային տնտեսությունների զարգացմանը: Նրանք միաժամանակ ընդգծել են նաև, որ շրջափակումն, անշուշտ, բազմաթիվ դժվարություններ է ստեղծում, բայց դրանք չեն կարող կոտրել իրենց կամքը:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել բնակչությանը՝ ճգնաժամին դիմակայելու և միասին այս դժվարին ճանապարհն անցնելու պատրաստակամության համար. «Ես ամեն անգամ մեծ ուժ եմ ստանում այս հանդիպումներից: Ամեն անգամ ձեզ հետ հանդիպումներից հետո իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն հավատն ու վստահությունը, որ միասին մենք շատ բան կարող ենք անել և շատ բանի հասնել»: